Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստ է վրաչապետի թեկնածու առաջադրել այն գործչին, ում կսատարի վերջին ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանական մեծամասնությունը։ Ավելի վաղ վրացական ընդդիմության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին Սաակաշվիլուն կոչ էր արել թոշակի անցնել և երկրում անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ։
Նշենք, որ Վրաստանի ԿԸՀ տվյալներով՝ խորհրդարանական ընտրություններում հաղթել է «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիան՝ ստանալով ձայների մոտ 55 տոկոսը, մինչդեռ Սաակաշվիլու կողմնակիցները հավաքել են ընդամենը 40 տոկոս։