Քենիայում հողագործների և անասնապահների միջև տեղի ունեցած բախումից զոհվել է 38 մարդ: Այդ մասին հաղորդում է Կարմիր խաչը: Մահացածների թվում կան երեխաներ և մեկ ոստիկան:
Անկարգությունների հետևանքով հրդեհվել է մոտ 150 տուն: Վերջին երեք շաբաթների ընթացքում միջցեղային բախումներից մահացել է ընդհանուր առմամբ մոտ 100 մարդ: Երկրի իշխանությունները հայտարարել են, որ նման գործողությունները հրահրել են մարտին տեղի ունենալիք համազգային ընտրություններին մասնակցող թեկնածուները: