Սեպտեմբերի 30-ին ՌԴ զորքերը դրոններով գրոհել են Կիևը՝ տարբեր ուղղություններով։ Օդային տագնապը ՈՒկրաինայի մայրաքաղաքում շարունակվել է ավելի քան հինգ ժամ։ Տուժածներ և ավերածություններ չկան՝ տեղեկացրել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։               
 

Շանհայի բնապահպանները դեմ են թղթի արտադրությանը

Շանհայի բնապահպանները դեմ են թղթի արտադրությանը
28.07.2012 | 12:00

Մի քանի հազար մարդ Շանհայի մատույցներում ցույցի է դուրս եկել։ Նրանք պայքարում են թղթի գործարանի դեմ, որի արտանետումներից աղտոտվում է տարածքի ջրային ավազանը։ Գործարանը պատկանում է ճապոնական ընկերություններից մեկին։
Ցուցարարները ներխուժել են գործարանի՝ Կիդոնգ քաղաքում գտնվող վարչական շենք և հանդիպել են ոստիկանների դիմադրության։
Քաղաքի իշխանությունները խոստացել են դադարեցնել ընկերության աշխատանքը։

Դիտվել է՝ 1655

Մեկնաբանություններ