Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը համատեղ ասուլիսի ժամանակ մոռացել է Կոսովոյի նախագահ Ատիֆետե Ջահջագայի անունը, մոտեցել է նրան և քնքնշորեն հարցրել` «Թանկագինս, ինչպե՞ս է Ձեր անունը», իսկ հետո երկար փորձել է կրկնել Ջահջագա` ակներևաբար հիշելու համար: Կոսովոյի նախագահը նրանից չի նեղացել: