Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

1600 տարին և ներկան

1600 տարին և ներկան
16.07.2012 | 11:15

Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղիշը հայտարարել է, որ եթե Ֆրանսիայի ներկա նախագահ Ֆրանսուա Օլանդը Թուրքիայի հարցում շարունակի իր նախորդի սխալը, կողմերից ոչ մեկը չի շահի: Նա հաշվել է, որ Թուրքիան և Ֆրանսիան 1600 տարվա հարաբերությունների պատմություն ունեն և պետք չէ այդ հարաբերությունները փչացնել կասկածելի որոշումների պատճառով:

Նախարարը գտնում է, որ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, Ֆրանսիան պետք է չեզոքություն պահպանի և կողմերից որևէ մեկին չաջակցի, իսկ օրինագծի ընդունումը ոչ այլ ինչ է, եթե ոչ աջակցություն Հայաստանին, որն անընդունելի է Մինսկի խմբի անդամի համար: Էգեմեն Բաղիշը գտնում է, որ Թուրքիան «1915 թ. իրադարձությունների օբյեկտիվ ուսումնասիրման համար միշտ առաջարկել է կառուցողական և ստեղծագործական գաղափարներ», բայց հայկական կողմից պատասխան չի ստացել պատմաբանների համատեղ հանձաժողովի ստեղծման հարցում: «Մենք հույս ունենք, որ նորընտիր նախագահ Օլանդի գլխավորությամբ Ֆրանսիան չի կրկնի անցյալի սխալները»,-ասել է Թուրքիայի ԵՄ հարցերով նախարարը:

Դիտվել է՝ 1617

Մեկնաբանություններ