Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ չնայած Եվրամիության սահմանած պատժամիջոցներին՝ մտադիր չեն դադարեցնել իրանական նավթի փոխադրումն իրենց երկրի խողովակաշարով։
«Հայտարարված էմբարգոն առնչվում է միայն ԵՄ անդամ երկրներին, մենք դրա հետ ոչ մի առնչություն չունենք»,- իր աղբյուրներին հղում անելով՝ հաղորդում է եգիպտական թերթերից մեկը։
Այսպիսով՝ իրանական նավթը շարունակում է մատակարարվել SUMED ընկերության խողովակաշարով, որը միացնում է Սուեզի ջրանցքը Միջերկրական ծովին: