Ավելի քան 10 մարդ է զոհվել այս գիշեր հնդկական Ջամու հյուսիսային նահանգում, որտեղ ուխտավորներով լի ավտոբուսն ընկել է կիրճը։ Ավելի քան 20 մարդ ստացել է վնասվածքներ։
Ավտոբուսի ուղևորները վերադառնում էին Ամարնաթխ քարանձավից, որը հայտնի սրբավայրերից է։ Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Վթարի պատճառներն առայժմ անհայտ են։