ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մեկնում է Եգիպտոս, որտեղ նա կհանդիպի երկրի՝ վերջերս ընտրված ղեկավարությանը։ Ինչպես հայտնում է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, Քլինթոնը մտադիր է բանակցություններ վարել նախագահ Մոհամեդ Մուրսիի հետ։ ԱՄՆ վարչակազմը հուսով է, որ վերջին իրադարձություններից հետո Եգիպտոսը կդառնա ժողովրդավարական երկիր, որտեղ կպահպանվեն մարդու իրավունքները։ Երկկողմ բանակցությունների ընթացքում կքննարկվեն Եգիպտոսի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր։