ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթոնն այսօր ժամանել է Լաոս, որտեղ վիետնամական պատերազմի հետևանքների շուրջ բանակցություններ կվարի երկրի ղեկավարության հետ: Մասնավորապես կքննարկվեն ամերիկացիների կիրառած քիմիական զենքի հետևանքների վերացմանն ու ականազերծմանն առնչվող հարցեր:
Սա վերջին 57 տարվա ընթացքում ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջին այցելությունն է Լաոս: