Այսօր Կահիրեում՝ Սահմանադրական դատարանում, տեղի կունենա Եգիպտոսի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Մոհամեդ Մուրսիի երդմնակալության արարողությունը, ինչից հետո Մուրսին պաշտոնապես կանցնի իր պարտականությունների կատարմանը։ Եգիպտոսի ռազմական խորհուրդը երկիրը ղեկավարելու լիազորությունները կփոխանցի Մուրսիին։ Նա «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչ է և ընտրություններում հաղթելուց հետո հայտարարել է, որ ինքը կլինի բոլոր եգիպտացիների նախագահը։