Ֆրանսիայի կառավարությունը բյուջետային միջոցները խնայելու նպատակով նախարարություններում կրճատումներ անելու որոշում է ընդունել: Ինչպես այսօր հայտնում է «Ֆիգարո» թերթը, 2013-2015 թթ. ընթացքում յուրաքանչյուր տարի կազատվի երկրի 14 գերատեսչությունների աշխատողների 2,5 տոկոսը: Այս որոշումը չի վերաբերում միայն կրթության, արդարադատության և ներքին գործերի նախարարություններին, ոլորտներ, որոնք Ֆրանսիայի համար համարվում են առաջնահերթություն: