Սեպտեմբերի 30-ին ՌԴ զորքերը դրոններով գրոհել են Կիևը՝ տարբեր ուղղություններով։ Օդային տագնապը ՈՒկրաինայի մայրաքաղաքում շարունակվել է ավելի քան հինգ ժամ։ Տուժածներ և ավերածություններ չկան՝ տեղեկացրել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։               
 

Քրդերն իրավիճակը Թուրքիայում լարված են պահում

Քրդերն իրավիճակը Թուրքիայում լարված են պահում
19.06.2012 | 13:36

Թուրքիայի հարավ-արևելքում` Իրաքի սահմանին մոտ, ավելի քան 7 թուրք զինծառայող է մահացել` ընկնելով քուրդ գրոհայինների ծուղակը: 15 մարդ վիրավորվել է: Այդ մասին հաղորդում է BBC-ն:
Զինվորականների խոսքով` գրոհայինները թուրքական սահմանն անցել են Հյուսիսային Իրաքից:
Նշենք, որ Քրդական բանվորական կուսակցությունը 1984 թվականից պայքարում է Թուրքիայում քրդական ինքնավարություն ստեղծելու համար: 1984-ից ի վեր հակամարտության պատճառով զոհվել է ավելի քան 40 հազար մարդ:

Դիտվել է՝ 2083

Մեկնաբանություններ