Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն ասել է, որ հունիսի 18-ին Փարիզում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից (որին մասնակցելու են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները) ակնկալում է ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության թուլացում: Ռուսաստանին անհանգստացնում է հակամարտության գոտում իրավիճակի սրման, հրադադարի խախտման, զինծառայողների և խաղաղ բնակչության շրջանում աճող կորուստների հանգամանքը: