Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Սիրիայի իշխանությունները մեղադրում են ապստամբներին

Սիրիայի իշխանությունները մեղադրում են ապստամբներին
01.06.2012 | 00:39

Սիրիայի իշխանությունները Հուլա քաղաքում տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը դրել են ապստամբների վրա: Ըստ իշխանությունների, ապստամբների նպատակը մեկն էր. հրահրել միջազգային հանրության միջամտությունը սիրիական հակամարտությանը: Հուլայում տեղի ունեցած դեպքերի հետաքննությամբ զբաղվող խմբի ղեկավար, գեներալ Քասեմ Ջամալ Սուլեյմանը կտրականապես հերքում է կառավարության մասնակցությունը նախորդ շաբաթ տեղի ունեցած խաղաղ բնակչության սպանություններին: «Կառավարական զորքերը չեն մտել այն շրջանները, որտեղ տեղի են ունեցել սպանությունները»,- հայտնել է Քասեմ Ջամալ Սուլեյմանը, ընդգծելով, որ զոհ են դարձել այն ընտանիքները, որոնք հրաժարվել են ելույթ ունենալուց կառավարության դեմ և չեն ցանկացել որևէ ընդհանուր բան ունենալ զինված խմբավորումների հետ:
Միևնույն ժամանակ սիրիացի ակտիվիստները հաստատում են, որ հենց կառավարական զինված խմբավորումներն են պատասխանատու ավելի քան 100 մարդու, այդ թվում` երեխաների սպանության համար:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3617

Մեկնաբանություններ