Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ այսօր, մայիսի 30–ին Երևան քաղաքի ավագանու անդամությունից հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Գագիկ Բեգլարյանը։
Մեր տեղեկություններով՝ նախկին քաղաքապետն առայժմ կմնա խորհրդարանում՝ մինչև գործադիրում որևէ պաշտոն ստանալը:
Անի ՄԱՐԴՈՅԱՆ