Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ասում են...

Ասում են...
15.04.2011 | 00:00

...թե ռուսական ռազմաբազաներին առնչվող խորհրդարանական քվեարկության պատկերը արևմտականներին և նրանց հետ «փոխկապակցված» հայաստանյան կառույցներին մտահոգվելու բավականին լուրջ առիթ է տվել: Վերջիններս (իրենց համար) պարզել են, որ իրականում որևէ մեկը ՀՀ պառլամենտում «արևմտյան» հակում չունի, ինչը գեոքաղաքական զարգացումների (մանավանդ վերջին շրջանի) պայմաններում ուղղակի նոնսենս է: Ռազմաբազաների տեղակայումը Հայաստանում քառասունինը տարով երկարացնելու պայմանագրին միակ դեմ քվեարկածը Տիգրան Թորոսյանն է եղել, որը դիտարկվում է որպես իշխանություններից նեղացած գործիչ: Եվ հետո՝ նրա «արևմտյան» քվեարկությունը պայմանավորված է եղել ոչ այնքան խիստ վեկտորալ «գործառնությամբ», որքան անձնական բարեկամական «հատկություններով». Տիգրան Թորոսյանը ոչ անհայտ, նավթային «բարոն», լոնդոնաբնակ, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի մոտիկ ազգականն է:
Իրադրությունը կարող էր փրկել ոչ անհայտ «Ժառանգությունը», որն այս օրերին «զբաղված» է անձնաքննությամբ ու ՀԱԿ-քննությամբ: Սակայն այս սպասումը ևս շատ մշուշոտ է, և ասում են՝ «Ժառանգության» պատգամավորների բախտն ուղղակի բերել է, որովհետև որոշ գնահատականներով՝ այնտեղ ևս, մեղմ ասած, շատ են ռուսասերներն ու ռուսանվիրվածները:
Սա պատճառ է դարձել, որ Արևմուտքը լրջորեն խորհի հայաստանյան ապագա պառլամենտի ներկապնակի մասին:

Դիտվել է՝ 1692

Մեկնաբանություններ