ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Philadelphia Inquirer-ին տված հարցազրույցում համաձայնել է Պուտինի հետ բանակցությունների հնարավորությանը։ Նախկինում նա բազմիցս խոսել է նման բանակցությունների անհնարինության մասին, ինչը նույնիսկ օրենքով ամրագրված էր ՈՒկրաինայում։ Ըստ Զելենսկու՝ խնդիր է դրված կանխել ՈՒկրաինայի և ուկրաինական ամեն ինչի լիակատար ոչնչացումը և ապահովել ուկրաինացիների ներկա ու ապագա սերունդների անվտանգությունը։               
 

«Եթե նորից փորձեն ուժ կիրառել ժողովրդի դեմ, դա արդեն խելագարություն կլինիե

«Եթե նորից փորձեն ուժ կիրառել ժողովրդի դեմ, դա արդեն խելագարություն կլինիե
20.06.2008 | 00:00

«Իրավունք de factoե ԱԿՈՒՄԲՈՒՄ
«Տասը տարվա ոչ լեգիտիմ իշխանությունը ձևավորեց նոր ոչ լեգիտիմ իշխանություն,- երեկ «Իրավունք de factoե ակումբում հայտարարեց նախկին փոխվարչապետ, այժմ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ներկայացուցիչ ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԸ։- Արդյունքում` հանրահավաքի նախօրեին ունենք բացահայտ թշնամական երկու ճամբար` իշխանության վերնախավ և ժողովուրդ։ Առաջինն ամեն կերպ փորձում է պահել իշխանությունը, երկրորդը` ամեն կերպ ազատվել իշխանությունը կրող վերնախավիցե։
Անդրադառնալով իր իսկ հնչեցրած հարցին` ինչո՞ւ մերժվեց տասը խաղաղ տարիներ կառավարած քոչարյանական կլանը, ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարած յոթ տարիների, որոնց մեծ մասը եղել է պատերազմական, Վահան Շիրխանյանը շեշտեց, որ ժողովուրդը չներեց կլանին հոկտեմբերի 27-ը, կեղծված բոլոր ընտրությունները, 2004-ի ապրիլի 12-ը, բացահայտ թալանով ուղեկցվող ինքնահարստացման անզուսպ ձգտումը, օրվա հացի փնտրտուքով պարտադրված արտագաղթը, համատարած կաշառակերությունը, ամենաթողությունն ու անարդարությունը։
Ասուլիսի ավարտից հետո պարոն Շիրխանյանը պատասխանեց «Իրավունք de factoե թերթի հարցերին։
-Հունիսի 20-ի հանրահավաքը Համաժողովրդական շարժման լիդերները, այնուամենայնիվ, որոշեցին անցկացնել Մատենադարանի մոտ, թեև քաղաքապետարանը «Հրազդանե մարզադաշտի մերձակա տարածքն էր առաջարկել արմատականներին։ Փաստորեն, ինչպես մարտի 1-ին նախորդած ինն օրերին, այս հանրահավաքն էլ է չարտոնված, և չի բացառվում, որ նոր «էքսցեսներե լինեն։ Ընդդիմությունն այս կերպ իշխանություններին մղում է կոշտ հակաքայլերի՞։
-Նման ենթադրություններն իշխանական քարոզչամիջոցների դեմագոգիայի արդյունք են։ Անհեթեթ է քաղաքապետարանի այդ առաջարկը` հանրահավաք անցկացնել «Հրազդանե մարզադաշտի մատույցներում, որտեղ ո´չ համապատասխան տրանսպորտային միջոցներ կան, որ տասնյակ հազարավոր մարդկանց բերեն ու հետ տանեն, ո´չ էլ այստեղ երբևէ նման միջոցառում է կազմակերպվել, բացի ֆուտբոլից։ Նման անհեթեթ առաջարկ ընդդիմությունը չէր կարող ընդունել։ Իսկ ինչո՞ւ Ազատության հրապարակը չպիտի մնա այն խորհրդանիշը, որով անկախացել է Հայաստանը, Արցախն է ազատագրվել։ Ինչո՞ւ այս հրապարակը չշարունակի ծառայել իր բարձր նպատակին։ Ի՞նչն է խանգարում։
-Մարտի 1-ի նախադեպը, թերևս։ Չե՞ք կարծում, որ այսօր էլ Մատենադարանի մատույցները ոստիկանների կենդանի պատնեշով փակ կլինեն չարտոնված հանրահավաքի մասնակիցների առաջ` ենթադրվող բոլոր հետևանքներով։
-Կա մի պարզ իրողություն, որի հետ իշխանությունը ոչ մի կերպ չի ուզում հաշվի նստել։ Հայ հասարակությունը փոխվել է։ Դա 2001-ի հասարակությունը չէ, 2003-ինը չէ, ո´չ էլ 2005-ինը կամ 2007-ինը։ Սա որակապես նոր հասարակություն է, որը հասկանում է, թե իրեն ինչ է պետք։ Այսօրվա հանրահավաքն էլ նրա´ հանրահավաքն է, և այն կայանալու է։ Հասարակությունը հասնելու է իր նպատակին։ Դա արդեն ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանից է կախված։ Հասարակությունն է պահանջում, և դա լինելու է։ Եթե Մատենադարանի մոտ ավտոբուսներ կանգնեցնեն կամ տարածքը փակեն ոստիկանական ջոկատներով, դա մեզ համար նորություն չէ, էդ բոլոր բաները մեր գլխով անցել են։ Տեսել ենք արդեն։
-Եվ ի՞նչ է լինելու։
-Կերևա այսօր։ Մինչև հիմա Լևոն Տեր-Պետրոսյանը կատարել է մի հսկայական դեր` զսպելով ժողովրդին, և եթե չլիներ զսպաշապիկի ազդեցություն ունեցող նրա հեղինակությունը, մարտի 1-ից հետո Հայաստանում կստեղծվեր անկառավարելի իրավիճակ` որակապես նոր հասարակության պայմաններում։
-Անկախ հաստատված արտակարգ դրությունի՞ց։
-Արտակարգ դրությունն ավելի էր թեժացնելու անկառավարելիությունը, և Աստված գիտե, թե ինչով էր դա ավարտվելու, եթե չլիներ առաջին նախագահի զսպող դերակատարումը։ Այսօր էլ է դա մնում առաջնային. մարդիկ սպասում են հանրահավաքին, սպասում են Տեր-Պետրոսյանի խոսքին, որից հետո ժողովուրդը կիմանա, թե ինչ է անելու։ Կա նոր հասարակություն, կա առաջնորդ, որին այդ հասարակությունը (համենայն դեպս, Շարժման մասնակիցները) անվերապահորեն հավատում են։ Նախորդ տարիների համեմատ ներկա իրավիճակի տարբերությունն այն է, որ հասարակությունը տեսնում ու գիտակցում է, թե որքան սնանկ է իշխանությունն իր գործելակերպի մեջ, որքան անտրամաբանական` ինքն իրեն փակուղի մտցնող քայլերում։ Բնական է, որ նման իշխանություն ունենալու պարագայում հասարակությունը ձգտելու է հասնել իր նպատակին։ Իսկ նպատակը մեկն է` ձերբազատվել օլիգարխիկ-կլանային բռնապետությունից։ Օլիգարխիկ պետություն և ազգային խնդիրներ։ Հասարակ ժողովուրդ և օլիգարխիկ շահեր։ Հնարավո՞ր է սրանք համատեղել։ Իհարկե հնարավոր չէ։ Եթե Հայաստանում լիներ ազգային իշխանություն, պետական մտածելակերպ, իրավիճակը բոլորովին այլ էր լինելու։ Ընդդիմությունը չէր ունենալու այսքան առիթներ` քննադատելու, բողոքելու և համախմբվելու։ Սերժ Սարգսյանին տրված էր երեք ամիս ժամանակ, և այդ ընթացքում նա կարող էր զգալիորեն մեղմել ներքաղաքական, ներհասարակական կյանքում առկա ճգնաժամը։ Առաջին քայլերը, որ պետք է աներ, բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելն էր (ակնհայտ է, չէ՞, որ բոլոր «քրգործերըե շինծու են), իրական մարդասպաններին պատասխանատվության ենթարկելն էր։ ՈՒնե՞ր այդքան քաղաքացիական խիզախություն` թող աներ, թույլ տար ընդդիմությանը հավաքներ կազմակերպել, ինքը հավաքներ անցկացներ։ Ի´նքը։ Իսկ ի՞նչն է խանգարում Սերժ Սարգսյանին, Գագիկ Հարությունյանին, Տիգրան Թորոսյանին, Տիգրան Սարգսյանին` գալ և հարթակից խոսել ժողովրդի հետ։ Վախենո՞ւմ են սեփական ժողովրդից, որի ձայների 70 տոկոսը, ասում են, իրենցն է։ Եթե այդպես է, հանրահավաքի մասնակիցների 70 տոկոսն էլ պետք է որ իրենցը լինի։ Թող գան խոսեն իրենց ընտրողների հետ, ասեն` ժողովուրդ, դու սխալ ես, մենք ճիշտ ենք։ Ինչո՞ւ չեն գալիս։
-Իսկ, գուցե, նախ իշխանության և ընդդիմության առաջնորդնե՞րը պետք է խոսեն միմյանց հետ, նոր միայն կողք-կողքի կանգնեն հարթակում, և յուրաքանչյուրը ճգնաժամից դուրս գալու իր պատկերացրած ճանապարհը ցույց տա ժողովրդին` ընտրության իրավունքը թողնելով նրան։
-Լիդերներից մեկն օգտվել է անօրինական միջոցներից և անօրինական ճանապարհով կալանավորել է մյուս լիդերի աշխատանքային խմբի զգալի մասին։ Ինչո՞ւ պետք է այս պարագայում Լևոն Տեր-Պետրոսյանը գնա երկխոսության Սերժ Սարգսյանի հետ, քանի դեռ նա իր սխալը չի ուղղել։ Թող ազատ արձակի այդ մարդկանց, Ազգային ժողովի շինծու հանձնաժողովի փոխարեն ստեղծի մարտի 1-ի դեպքերը հետաքննող իրապես անկախ հանձնաժողով, Եվրախորհրդի 1609 բանաձևի պահանջները կատարելու գործում թարգը տա աչքակապության և սկսի դրանց իրական կատարման գործընթացը, տեսնեմ` ո՞վ չի գնա նրա հետ երկխոսության։ Բոլորն էլ կգնան։ Բայց նա հակառակն է անում։
-Ինչ-ինչ քայլեր, հատկապես կալանվորներին ազատ արձակելու ուղղությամբ, այնուամենայնիվ, արվում են։
-Ամենաանբարոյական երևույթներից մեկը հենց դա է։ Մաքուր կենսագրություն ունեցող մարդը կալանավորվում է, դատապարտվում է, քրեական հոդվածը «շալակածե դուրս է գալիս։ Ի՞նչ է արել այդ մարդը։ Իր քաղաքական դիրքորոշումը բողոքի ձևով արտահայտել է Ազատության հրապարակում, ու հիմա դարձել է «քրեական հանցագործե։ Վե´րջ, փչացավ այդ մարդու կենսագրությունը։ Սա՞ է Ձեր ասած քայլը։
-Եվ նորից` հրապարակի մասին։ Ի՞նչ եք ակնկալում այսօր երեկոյան Մատենադարանի մոտ հրավիրված հանրահավաքից։
-Ամենից առաջ` մեծ մասսա, թեև մի քանի օր է արդեն, ինչ ոստիկանությունը տունառտուն մարդկանց զգուշացնում է հանրահավաքի չգնալ, ասելով, թե ճանապարհները փակելու են։ Բայց մասսա լինելու է։ Ժողովուրդը ևս մեկ անգամ կապացուցի, որ չի համակերպվելու, չի հնազանդվելու բռնությունների համակարգին, քանի դեռ չի հասել իր օրինական, սահմանադրական պահանջների կատարմանը։ Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու իշխանության վերնախավը, չգիտեմ։ Գիտեմ ընդամենը, որ եթե մեկ անգամ ևս փորձեն ուժ կիրառել ժողովրդի դեմ, դրա տակից ոչ ոք դուրս չի գա։ Ո´չ Քոչարյանը, ո´չ Սարգսյանը, ո´չ այս կամ այն կլանը։ Մարտի 1-ը դեռ չմարսած, որը ծանրագույն հանցագործություն է հայոց նոր պատմության մեջ, նոր հանցագործություն կատարելն արդեն խելագարություն է։ Քաղաքական ինքնասպանություն։

Զրուցեց Լիլի ՄԱՐՏՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 4634

Մեկնաբանություններ