Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանն օգտվել է երեքշաբթի ուշ երեկոյան իսրայելական օբյեկտների վրա պատասխան հրթիռային հարված հասցնելու իր օրինական իրավունքից՝ ապահովելու համար տարածաշրջանային անվտանգությունը՝ միաժամանակ զգուշացնելով իր հակառակորդին խուսափել Իրանի հետ առճակատումից: «Սա մեր հնարավորությունների միայն մի մասն էր: Իրանի հետ բախումներ մի սկսեք»,- ասել է Փեզեշքիանը։               
 

ԻՐԱՐԱՆՑՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՎՆԱՍԵԼ

ԻՐԱՐԱՆՑՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՎՆԱՍԵԼ
25.03.2011 | 00:00

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն խաղացողների անունները, ովքեր պետք է նախապատրաստվեն մարտի 26-ին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Երևանում կայանալիք Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպմանը: Երիտասարդ մարզիչը մտահոգություն ունի թիմի պաշտպանության խնդրում: Թերևս այդ է պատճառը, որ նա որոշել է ինը պաշտպանի հրավիրել: ՈՒշագրավ է, որ կրկին Հայաստանի հավաքականում խաղալու հրավեր է ստացել հարձակվող Ռոբերտ Զեբելյանը։ Վերջին պահին թիմում ընդգրկվել է նաև կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը: Մարզիչը ցանկանում էր նաև Հայաստանի հավաքականում տեսնել «Այաքսի» հարձակվող Արազ Օզբիլիսին: Վերջինս սկզբում ժամանակ էր խնդրել մտածելու համար, սակայն օրերս հայտնել է, որ ինքը մտադրություն ունի խաղալու Հոլանդիայի հավաքականում:
Ներկայացնենք բոլոր այն խաղացողների անունները, ովքեր հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական. դարպասապահներ` Ռոման Բերեզովսկի («Խիմկի»), Ռուսաստան, Ստեփան Ղազարյան («Բանանց»), պաշտպաններ` Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»), Ռոբերտ Արզումանյան («Յագելոնիա», Լեհաստան), Արարատ Առաքելյան («Բանանց»), Հրայր Մկոյան («Միկա»), Հովհաննես Համբարձումյան («Բանանց»), Արտակ Եդիգարյան, Արթուր Յուզբաշյան (երկուսն էլ` «Փյունիկ»), Լևոն Հայրապետյան («Լեխիա», Լեհաստան), Վալերի Ալեքսանյան («ՈՒլիս»), կիսապաշտպաններ` Արթուր Եդիգարյան («Պաս», Իրան), Էդգար Մալաքյան («Փյունիկ»), Հենրիխ Մխիթարյան («Շախտյոր», ՈՒկրաինա), Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»), Արտակ Դաշյան («Բանանց»), Լևոն Պաչաջյան («Սանատ Նաֆտ», Իրան), հարձակվողներ` Գևորգ Ղազարյան, Էդգար Մանուչարյան, Մարկոս Պիզելի (բոլորն էլ` «Փյունիկ»), Յուրա Մովսիսյան («Կրասնոդար», Ռուսաստան), Ռոբերտ Զեբելյան («Դինամո», Մինսկ, Բելառուս):
Հավելենք, որ վնասվածքներից դժգոհող ֆուտբոլիստներ Հայաստանի հավաքականում չկան: Մանուչարյանը ոտքի մկանն էր ձգել, իսկ Մկոյանն ազգային առաջնության «Արարատի» հետ վերջին խաղում վնասվածք էր ստացել գլխից: Մանուչարյանի բուժզննությունը ցույց է տվել, որ նա կարող է խաղալ, իսկ Մկոյանի վնասվածքը վտանգավոր չէ: Այնպես որ, այս առումով ամեն ինչ կարգին է:
Վարդան Մինասյանը, պատասխանելով ռուսական «championat.ru» կայքի թղթակցի այն հարցին, թե ինչ է ակնկալում Ռուսաստանի հավաքականի հետ առաջիկա խաղում, ասել է. «Ոչ մի արտառոց բան էլ չեմ սպասում։ Համակված եմ նույն զգացումներով, ինչ ցանկացած այլ պատասխանատու խաղից առաջ։ Չեմ ցանկանում այդ մրցամարտն առանձնացնել, տարբերակել մյուսներից: Անկախ մրցակցից, ազգային հավաքականը մեծ պատասխանատվություն է։ Հիմա շատ է խոսվում Ռուսաստանի հետ հանդիպման մասին, բայց պետք չէ լարել իրավիճակը։ Մեզ համար դա հերթական պատասխանատու հանդիպումն է։ Հասկանում եմ, երկրպագուները մեծ ցանկություն ունեն իրենց թիմի հաղթանակը տեսնելու, բայց պետք է հանգիստ թողնել ֆուտբոլիստներին, որպեսզի նրանք առանց լարվելու պատրաստվեն։ Իրարանցումը կարող է միայն վնասել»։
Հայաստանի հավաքականը նախապատրաստական պարապմունքներն անցկացնում է Ավանի փակ մարզաբազայում: Որոշվել է լրագրողների և մարզասերների աչքից հեռու մնալ, միայն բաց կլինի մարտի 24-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում 18:30-ին կայանալիք պարապմունքի առաջին 15 րոպեն: Իսկ Հայաստան-Ռուսաստան հանդիպումը կայանալու է մարտի 26-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում` ժամը 19-ին: Ի դեպ, հաղթանակի դեպքում ՌԴ հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստի խոստացել են 40000 եվրո։ Ինչպես ասում են` տարոսը մեր ֆուտբոլիստներին:
ԵՐԵՔ ՆՈՐԵԿ` ՖՈՒՏԲՈԼԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ
Ռուսաստանի ազգային հավաքականը մարտի 22-ից Մոսկվայում սկսել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում մարտի 26-ին Երևանում կայանալիք Հայաստան-Ռուսաստան հանդիպման նախապատրաստությունը: Ռուսաստանի ազգային ընտրանին Հայաստան է ժամանելու մարտի 25-ին: Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը հրապարակել է Ռուսաստանի ազգային թիմի խաղացողների ցանկը: Ընդգրկված է 23 ֆուտբոլիստ, որոնցից երեքը` դարպասապահ Սերգեյ Ռիժիկովը, պաշտպան Եվգենի Մակեևը և կիսապաշտպան Դենիս Գլուշակովը, առաջին անգամ են հրավիրվում ազգային հավաքական: Ցանկում են դարպասապահներ Իգոր Ակինֆեևը («ԲԿՄԱ»), Վյաչեսլավ Մալաֆեևը («Զենիթ»), Սերգեյ Ռիժիկովը («Ռուբին»), պաշտպաններ Ալեքսանդր Անյուկովը («Զենիթ»), Ալեքսեյ և Վասիլի Բերեզուցկիները («ԲԿՄԱ»), Սերգեյ Իգնաշևիչը («ԲԿՄԱ»), Յուրի Ժիրկովը («Չելսի»), Ռոման Շիշկինը («Լոկոմոտիվ»), Եվգենի Մակեևը («Սպարտակ»), կիսապաշտպաններ Դինիյար Բիլյալետդինովը («Էվերտոն»), Ալան Ձագոևը («ԲԿՄԱ»), Իգոր Դենիսովը («Զենիթ»), Կոնստանտին Զիրյանովը («Զենիթ»), Ռոման Շիրոկովը («Զենիթ»), Իգոր Սեմշովը («Դինամո»), Դմիտրի Տորբինսկին («Լոկոմոտիվ»), Դենիս Գլուշակովը («Լոկոմոտիվ»), հարձակվողներ Անդրեյ Արշավինը («Արսենալ»), Ալեքսեյ Իոնովը («Զենիթ»), Ալեքսանդր Կերժակովը («Զենիթ»), Ռոման Պավլյուչենկոն («Տոտենհեմ»), Պավել Պոգրեբնյակը («Շտուտգարտ»):
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1632

Մեկնաբանություններ