Բելառուսի արհմիությունների ֆեդերացիայի «Беларускi Час» շաբաթաթերթի աշխատակիցները երեկ այցելեցին «Իրատես de facto» թերթի խմբագրություն` փորձի փոխանակման, հայ գործընկերների հետ ծանոթանալու նպատակով: Մեր հյուրերն էին թերթի գլխավոր խմբագիր ՅՈՒԼՅԱ ՖԵԴՈՏՈՎԱՆ, «ըպսՈՐցրՍi ճՈր» հրատարակչատան տնօրեն ԵԼԵՆԱ ՄԱՆԿԵՎԻՉԸ, հատուկ թղթակից ՅՈՒԼՅԱ ԳՈՒՆԱՇՎԻԼԻՆ։
«Беларускi Час»-ը գործում է 1989-ից: Խմբագրությունն ունի իր ռադիոն, հրատարակչությունը, գովազդային ծառայությունը: «ՈՒնենք մեր ընթերցողը, որը մեզ հետ աշխատում է, օգնում, սիրում և մշտապես կարդում է»,- նշեց Ելենա Մանկևիչը: «ըպսՈՐցրՍi ճՈր»-ի ընթերցողները հիմնականում 40-ից բարձր տարիքի մարդիկ են, իսկ ռադիոն ավելի շատ երիտասարդների` 18-28 տարեկանների համար է: Ելենա Մանկևիչը նկատեց, որ թերթն ընտանիք է մտնում, և հարկ է հաշվի առնել մարդկանց հետաքրքրությունները, պատասխանել նրանց հուզող հարցերին: Թերթի աշխատակիցներն անմիջական կապի մեջ են իրավաբանների, այլ մասնագետների հետ ու քաղաքացիներին տրամադրում են անվճար կոնսուլտացիաներ: 70 հազար տպաքանակ ունեցող «ըպսՈՐցրՍi ճՈր»-ը գործում է սեփական միջոցներով, թերթի էջերում տեղակայված գովազդներով: «Իհարկե, լավ կլիներ` ինչ-որ մեկն օգներ, բայց կարծես ընդունված է, որ մենք ինքներս օգնենք,- ասաց հրատարակչատան տնօրենը։- Մեր ֆեդերացիան հեղինակություն ունի, ճանաչված և ընդունված է: Եթե ամուր կանգնած ես ոտքերիդ վրա, պետք է օգնես նրան, ով քո կողքին է»:
«Իրատես de facto»-ի հյուրերը տեղեկացրին, որ և՛ ռադիոն, և՛ թերթն ունեն գովազդային ծառայության բաժին: Խմբագրության աշխատանքային պայմանները լավ են, լրագրողները բարձր աշխատավարձ են ստանում: Աշխատանքային ժամերը (8.30-17.30) մեզ համար անսովոր են և ավելի շատ հիշեցնում են խորհրդային ժամանակները: Լրագրողի աշխատանքը ենթադրում է ազատ գրաֆիկ: «Պրոֆեսիոնալների կողքին կան լրագրողներ, ովքեր չեն կարող աշխատել տանը: Նրանք մեծ ծավալի ինֆորմացիա են հավաքում և սկսում են «խեղդվել» այդ ինֆորմացիայի մեջ»,- ասում է Ելենա Մանկևիչը: «ըպսՈՐցրՍi ճՈր»-ի աշխատակիցները հիմնականում երիտասարդ են, միջին տարիքը 35-ն է: Բուհերի լրագրության բաժնի ուսանողները Բելառուսում, փաստորեն, աշխատանք գտնելու խնդիր չունեն: Թերթի հետ համագործակցում են ցածր կուրսերից, լավագույն ուսանողներին արդեն 5-րդ կուրսից խմբագրությունը վերցնում է աշխատանքի: Տարբեր մարզերում խմբագրությունն ունի փոքր գրասենյակներ, որտեղ նրանց լրագրողներն ապրում են, աշխատում և թերթն ապահովում ինֆորմացիայով: Իսկ, առհասարակ, Ելենա Մանկևիչի դիտարկմամբ` լրագրողն աշխատում է և՛ տանը, և՛ դրսում, քանի որ «լրագրությունն ապրելակերպ է, բնավորության գիծ, խաչ, որից ազատվել հնարավոր չէ»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ