ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ամերիկացիները պատրաստվում են հարվածի՞, թե՞…

Ամերիկացիները պատրաստվում են հարվածի՞, թե՞…
12.09.2008 | 00:00

ՍԵՂՄՎՈՂ ՕՂԱԿ
Երեկ ժամանակակից Իրանի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Ռաջաբ Սաֆարովը РБК daily պարբերականին կարծիք է հայտնել, թե ԱՄՆ-ն ու Իսրայելը նախապատրաստվում են հարվածելու Իրանին։ «Իրանին հարված հասցնելու նախապատրաստական աշխատանքը կարծես մտնում է վերջնական փուլ։ Նախօրեին Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտը հրատապ խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի և արտգործնախարար Ցիպի Լիվնիի հետ՝ իրանական խնդրի շուրջ։ Միաժամանակ Միջերկրական ծով է ուղևորվել ամերիկյան «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրը։ Այսպիսով, ԱՄՆ-ի ավիակիրների թիվը Իրանի շուրջ՝ Միջերկրական և Արաբական ծովերում ու Պարսից ծոցում հասավ չորսի։ Անցած շաբաթ ամերիկյան ավիացիայի կողմից Իրանի հարևան Պակիստանին հասցված հարվածներն Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական կամպանիայի բաղադրիչն էին։ Մանավանդ որ արդեն մեկ ամիս Պարսից ծոցի շրջանում են կենտրոնանում լրացուցիչ ռազմածովային ուժեր. ամերիկյան «Ռոնալդ Ռեյգան» ավիակիրը, մարտական ուղղաթիռներ կրող «Իվոձիմա» նավը, Մեծ Բրիտանիայի «Արկ Ռոյալ» ավիակիրը և մի քանի ֆրանսիական ռազմանավեր ու «Ամետիստ» ատոմային սուզանավը։ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմածովային միավորների թիվը Իրանի շուրջ արդեն հասել է 40-ի, ընդ որում դրանցից մի քանիսը կրում են միջուկային զենք։ Այդպիսի ուժի կուտակումը կապված է խիստ մեծ ծախսերի հետ, և ես չեմ բացառում, որ Վաշինգտոնն իսկապես մտադիր է զանգվածային ռազմական ուժով ճնշել Իրանը»,- նշել է Ռաջաբ Սաֆարովը։
Մինչդեռ վերլուծաբանների և փորձագետների մեծամասնությունը հակված է ավելի զուսպ գնահատականների։ Մանավանդ որ Թեհրանը, տարբեր աղբյուրների հավաստմամբ, արդեն իսկ տիրապետում է մինչև 4 հազար կմ հեռահարության բալիստիկ հրթիռների։ Նույն Ռաջաբ Սաֆարովը РБК daily-ի հետ զրույցում խոստովանում է. «Իրանցիներն առնվազն հնարավորություն ունեն հարվածելու ամերիկյան շահերին ամբողջ աշխարհով մեկ։ Սկսած Ռուսաստանի և Չինաստանի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելուց և վերջացրած Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների նավթային ենթակառուցվածքներն ամբողջությամբ ոչնչացնելուց, որտեղ ԱՄՆ-ը մեծ միջոցներ է ներդրել և լուրջ շահեր ունի։ Վերջին տարբերակը, իր հերթին, նավթի գների աննախադպ աճի կհանգեցնի, որը շատ ցավագին կարտահայտվի ԱՄՆ-ի առանց այդ էլ անկայուն տնտեսության վրա»։

Դիտվել է՝ 5045

Մեկնաբանություններ