22.07.2023|
18:30
ՆԱՏՕ-ի արևելյան թևը ներկայիս բնագծերում պահելը ԱՄՆ-ի համար գնալով դառնալու է աննպատակահարմար` թե՛ զուտ ֆինանսապես, թե՛ ստրատեգիական առումով։ ԱՄՆ-ում սա հասկանում են, որովհետև, անկախ հանգամանքներից, Միացյալ Նահանգները ստրատեգիական հակառակորդ է դիտարկվում նախ և առաջ Չինաստանին։ Չինաստանը, փափուկ ուժի էքսպանսիայի շնորհիվ, բավականաչափ ամրացրել է իր դիրքերը հարավ-արևելյան Ասիայում, իսկ Հարավ-արևելյան Ասիան այն կենսատարածքն է, որը Միացյալ Նահանգներին թույլ պետք է տա հետագայում էլ պահպանելու գերտերության կարգավիճակը։ ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրները նման կենսատարածք չեն դիտարկվում ԱՄՆ-ի կողմից` նախ և առաջ տնտեսական առումով, հետևաբար, այս ուղղությամբ ԱՄՆ-ի նահանջը դեպի նոր բնագծեր առաջիկա տարիներին անպայման կտեսնենք։