«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Հանրային քննարկումն ավարտվեց, ցրվե՛ք

Հանրային քննարկումն ավարտվեց, ցրվե՛ք
18.09.2009 | 00:00

ՍԱՏԱՐԵ՞Լ, ԹԵ՞ ՉՍԱՏԱՐԵԼ` ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ
Կուսակցություններ-ՀՀ նախագահ հերթական հանդիպումը շատ չէր տարբերվում նախորդ երկու հանդիպումներից։ Վերելակից իջավ իշխանական վերնախավը` հոգնած-դադրած դեմքերով, իրար քիփ կպած (հանկարծ լրագրողների ձեռը չընկնեն) ու արագ հեռացավ` չնկատելով արդեն ժամեր իրենց սպասող լրագրողական համքարությանը, պարզաբանման ծանր լուծը թողնելով հասարակ-մահկանացուներին` կուսակցապետերին:
Միակ տարբերությունն այս անգամ այն էր, որ էլիտայի մեջ էր և Սերժ Սարգսյանին ուղեկցում էր նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով առաջին անգամ էր մասնակցում թվով երրորդ նմանատիպ խորհրդակցությանը: Հիմա ժամանակ չունենք հեռուն գնացող եզրակացություններ անելու նախորդ չմասնակցության և այս մասնակցության հաշվով, և արձանագրում եմ հաջորդ տարբերությունը. այս անգամ հանդիպմանը չէր մասնակցում «Ժառանգությունը», մասնակցում էր ՆԺԿ-ն` յուր Արամ Կարապետյանով:
Մնացածը, ինչպես նախկինում. «պեչենի» է եղել խորհրդակցվողների սեղանին, թեյ, ջուր, սուրճ, Սերժ Սարգսյանն էլ ահավոր շատ սուրճ է խմել (խոսակցությունը, ասին, ծանր է ընթացել):
Առաջինը խոսելու իրավունքը, ինչպես միշտ, վերապահված է եղել Արտաշես Մամիկոնովիչին, նա, դիմելով «մեծարգո Սերժ Ազատիչին», իր նույնքան մեծարգո համաձայնությունն է հայտնել այն ամենի առնչությամբ, ինչ անում է «մեծարգոն»:
Հաջորդը խոսել է ԲՀԿ ղեկավարը, խիստ լակոնիկ արտահայտել յուր տեսակետը` մեկ նախադասությամբ. ԲՀԿ-ն պաշտպանում է հայ-թուրքական սահմանի բացման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման որդեգրած կուրսը։ «Մենք պաշտպանում ենք նախագահին», սակայն «էնպես չլինի, որ ցեղասպանության ճանաչման խնդրին այդ ամենը խանգարի»:
Հետո կումունիստներն են «առաջ եկել»` զանազան-զարմանազան, որոնց ցավն ու դարդը միակն է (այն առավել առոգանական արտաբերել է Ռուբեն Թովմասյանը), հանկարծ չպատահի` ռուսական բազաները Հայաստանից գնան: ՈՒշի ուշով արտաբերվող կարծիքներն ունկնդրող Սերժ Ազատի Սարգսյանը կոմունիստներին արձագանքել է «բուռն և երկարատև»` չկա՜ նման բան, չկա և չի կարող լինել: Մյուս կողմից էլ ասել է` եթե վաղը Վրաստանը դարձավ ՆԱՏՕ-ի անդամ, ի՞նչ է, ռուսական դրոշը բերելու ենք դնենք Հանրապետության հրապարակո՞ւմ:
Եվ, ընդհանրապես, քննարկմանը մասնակցել են, այսպես ասած, ընդգծված բևեռներ. մի մասը` խիստ ազգայնական (մենք չտվեցինք ռուսամետ անունը), մյուս մասը` լիբերալներ (չասացինք` նաև ամերիկամետ), շատ քիչ տոկոս են կազմել «անտարբերները»:
Իսկ եթե առավել ստույգ, ապա ազգայնական դրսևորումներն առավել ընդգծված են եղել, ինչն էլ սկզբում լիբերալ «նաստրոյկայի» վրա գտնվող Սերժ Ազատիչին բավականին զարմացրել և մտահոգել է։ Նա, թերևս, խիստ առարկայական տեսել և հասկացել է` հասարակության ընդերքում պատրաստ չեն այս գործընթացին, և մեկ-երկու նման հանդիպումները մեծ հաշվով որոշիչ լինել չեն կարող: ՈՒ եզրահանգել է` հեշտ չի լինելու:
Ավելին, հանդիպման մասնակիցներից մեկը մեզ հետ զրույցում տպավորություն հայտնեց, որ «ինչ-որ պահի հիասթափություն կար Սերժի դեմքին»:
Հանդիպումը հետաքրքիր «մոմենտներից» նույնպես զերծ չի եղել. առաջին «մոմենտը», թերևս և բնականաբար, ռամկավարների հետ է տեղի ունեցել. Հարություն Առաքելյանը «ռամկավարորեն և դատապարտորեն» ասել է` Վաշինգտոնն ու Բրյուսելն են այս գործն առաջ տանում, երբ իրականում պետք է Հայաստան պետությունը դատի տար Թուրքիային` ամեն ինչի համար: Սերժ Ազատիչը հակադարձել է. «Պարոն Առաքելյան, Դուք դատի տվեք, մի անգամ հավաքվեք և մի գործ արեք»:
Դո՛ւ ասացիր:
Հաջորդ «մոմենտն» էլ «պատահել» է ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյան-Սերժ Սարգսյան երկխոսության ժամանակ: Ոնց երևում է, այս հանդիպմանը ՆԺԿ առաջնորդն իսկապես մասնակցել է «Փարաքյարը փակելու» դևիզով։ Նա Սերժ Ազատիչին ասել է` ճնշումներ կան և՛ ԱՄՆ-ից` հայ-թուրքական սահմանի հաշվով, և՛ Ռուսաստանից` Ադրբեջանի ու Ղարաբաղի հաշվով, արդյունքում կարող ենք ունենալ Սերբիա և Հաագայում դատվող Միլոշևիչ:
Դո՛ւ էլ ասացիր:
Իսկ ընդհանրապես, Սերժ Սարգսյանը, ըստ մասնակիցների, համակ համբերությամբ և հանդուրժողականությամբ է վերաբերվել հնչող բոլոր կարծիքներին: Ավելին, հենց հանդիպման սկզբում, որպես հանդուրժողականության «ցցուն օրինակ», մասնակիցներին խնդրել է` դաշնակցությանը, որպես 118-ամյա քաղաքական ուժի, որի համար այս հարցը` «մահ կամ ազատություն» (սա էլ մենք ենք ասում) չափաբանության մեջ է եղել մշտապես, հնարավորություն տան հանդիպման ժամանակ խոսի, երբ կամենում է, ինչքան կամենում է, ումով կամենում է (չնայած ընկեր Արմենը չի օգտվել այդ լգոտայից):
«Ամենահետաքրքիրը», բնականաբար, կատարվել է, երբ հերթը հասել է մարքսիստ Հակոբյանին։ Նա ցերեմոնիալ ու պատկառազդու ոտքի է կանգնել և հայտարարել. «Սերժ Ազատիչ, Ձեզ հետ խոսելիս պետք է ոտքի կանգնել, որովհետև Ձեզ հետ խոսել` նշանակում է խոսել հայ ժողովրդի հետ»: Ոտքի կանգնած քայլող «մարքսիզմը» միևնույն ժամանակ հասցրել է նույն պաթետիկ տոնով հայտարարել. «Ամերիկյան այս բորշչը, որ պարտադրում է ԱՄՆ-ը, հայ ժողովուրդը չի ուտի»:
Հանդիպումը փակել է Արթուր Բաղդասարյանը, որը հատուկ չհասկացողների համար նշել է, թե ինքը խոսում է և՛ «Օրինաց երկրի», և՛ Անվտանգության խորհրդի անունից: ՈՒ կարդացել է մի ահագին մեծ թղթի վրա գրված իր ելույթը, հիշել է նաև «ծովից ծով» Հայաստանի տեսլականով տառապողներին, դատապարտել նրանց և իր հուժկու կոալիցիոն սատարումը հայտնել Սերժ Ազատի Սարգսյանին ու նրա ձեռնարկին:
Հանդիպման ավարտին բաց է մնացել մի հարց. ՕԵԿ-ի սատարողակա՞նն է լավ, թե՞ ՀՅԴ-ի պատմականն ու չսատարողականը:
Աստված գիտի։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1444

Մեկնաբանություններ