«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Խորհրդավոր լռություն` «ինտելեկտուալ» շարժառիթներով

Խորհրդավոր լռություն` «ինտելեկտուալ» շարժառիթներով
08.09.2009 | 00:00

ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի նոր փուլը` օգոստոսի 31-ին ստորագրված արձանագրությունները, երկրի քաղաքական դաշտում արժանացավ առանձնահատուկ ուշադրության։ Սա բնական է, մեկնաբանությունների պակաս չի զգացվում ինչպես ընդդիմության ճամբարից, այնպես էլ փորձագիտական դաշտից և, իհարկե, իշխանությունը ներկայացնող ուժերի կողմից։ Եվ չնայած հատկապես իշխանական դաշտից հնչող տարաբնույթ, սակայն խիստ համոզված տեսակետներին, որ սա հայոց դիվանագիտության փայլուն ու անկապտելի հաջողությունն է, առանձնակի ուշադրության է արժանի խորհրդարանի խոսնակի լռությունը։
Իհարկե, ինքնին լռության մեջ ոչ մի վատ բան չկա։ Ավելին, պատահական չէ, որ կյանքի ավարտին ոսկու արժեքը հասկացած իմաստուններից մեկը պատահաբար չէ, որ իր հետևից թողել է հայտնի առածը, թե լռությունը ոսկի է։ Բայց միաժամանակ չպետք է մոռանալ, որ Հովիկ Աբրահամյանը հայոց բազմաչարչար պառլամենտի ղեկավարությունը ստանձնեց դրա դերը բարձրացնելու բարձր ու կարևոր առաքելությամբ։ Եվ մինչ նրա կուսակից հանրապետականներից շատերը կաշվից դուրս են գալիս երկրի ղեկավարության արտաքին քաղաքական կուրսը պաշտպանելու ուղղությամբ, խորհրդարանի խոսնակը շարունակում է խորհրդավոր լռություն պահպանել։ Հնարավոր է, որ այս լռությունը շատ խոր, «ինտելեկտուալ» արմատներ ունենա։ Միգուցե ԱԺ-ի նախագահն արդեն ամիսներ շարունակ տքնո՞ւմ է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու սեփական սցենարի վրա, որը կապ չունի իշխանական և ընդդիմադիր ճամբարներից հնչող որևէ դիրքորոշման, մեկնաբանության հետ։ Մի խոսքով, չի բացառվում, որ դա նորույթ լինի համաշխարհային դիվանագիտության մեջ, ինչպես Բուլգակովի «Շան սիրտը» անմահ վեպում, երբ պրոֆեսոր Պրեոբրաժենսկին հարցնում է ոչ անհայտ Շարիկովին, թե ինչ կարծիք ունի նա Էնգելսի ու Կաուցկու նամակագրության մասին, վերջինս պատասխանում է. «Դե, համաձայն չեմ ոչ մեկի, ոչ էլ մյուսի հետ, պետք է վերցնել ամեն ինչ ու հավասար կիսել»։
Այս փոքրիկ ու նեղ աշխարհում, իսկապես, հնարավոր է ամեն ինչ, այդ թվում` դիվանագիտական նորույթների բացահայտում նույնիսկ Հովիկ Աբրահամյանի կողմից։ Բայց Հայաստանում կյանքն ավելի պարզունակ է ու գավառական։ Եվ ԱԺ նախագահի «նախանձների» ու «չկամների» շրջանակում այս կապակցությամբ համառորեն լուրեր են շրջանառվում, որ Հ. Աբրահամյանն իրականում հայտնվել է երկու կրակի արանքում։ Մի կողմից` նրա կապերը նախկին իշխանության, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի հետ, թույլ չեն տալիս դրական արտահայտվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ, որովհետև Քոչարյանը, ինչպես սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում, ցուցադրաբար հրաժարվում է այդ մասին խոսելուց, իսկ իրականում Վարդան Օսկանյանի միջոցով վաղուց արդեն հայտարարել էր, որ չի ողջունում այն։ Մյուս կողմից էլ` ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնելու հանգամանքով Հ. Աբրահամյանը պարտական է բացառապես Սերժ Սարգսյանին, քանզի այդ պաշտոնում հայտնվելու որևէ իրական արժանիք չուներ։ Եվ հիմա երկու կրակի արանքում չգիտի ինչ անել. ասի, որ հավանություն է տալիս, կփչացնի հարաբերությունները Քոչարյանի հետ։ Չասի` համապատասխան հարցեր կառաջանան նախագահականում։ Բայց սա այն դեպքն է, երբ երկարատև լռություն պահպանել չի հաջողվի, քանզի լռությունն այս պարագայում բնավ էլ ոսկի չէ։ Սովորական «ժեշտ» է։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1538

Մեկնաբանություններ