Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Այս մայրուղու ռազմավարական նշանակությունը բոլոր առումներով անգնահատելի է

Այս մայրուղու ռազմավարական նշանակությունը բոլոր առումներով անգնահատելի է
29.06.2024 | 22:22

Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան մայրուղին է, որը ասֆալտապատվելուց հետո (2021 թ.) ամեն տարի հիմնանորոգում, մասնակի վերանորոգում են, սակայն շարունակում է անմխիթար վիճակում գտնվել:

Սա, ի դեպ, այն ճանապարհն է, որը թմբկահարվում էր որպես այլընտրանքային և եկել էր փոխարինելու Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կապան ճանապարհին, որի տարբեր հատվածներ գործող կառավարիչը պարզապես նվիրեց, զիջեց Ադրբեջանին:

Սա ոչ միայն մարզային, այլև հանրապետական առանցքային նշանակություն ունեցող երակ է, որի ռազմավարական նշանակությունը բոլոր առումներով անգնահատելի է:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2611

Մեկնաբանություններ