Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ստեղծել են ցանկալի. երանելի փուչիկ ու ապրում են դրա մեջ

Ստեղծել են ցանկալի. երանելի փուչիկ ու ապրում են դրա մեջ
15.05.2024 | 13:53

Մարդու, առավել ևս, ղեկավար պաշտոն զբաղեցնող մարդու շրջապատը շատ մեծ նշանակություն ունի այդ մարդու ու նրա գործի հաջողության կամ ձախողման մեջ։ Մարդը, իհարկե, ընտրում է իր շրջապատը, բայց նաև կարևոր է, որ շրջապատի մարդիկ իրենց խորհուրդներում ու դիրքորոշումներում ելնեն ոչ թե սեփական շահից ու հարմարավետությունից, այլ ավելի մեծ նպատակի ու այդ նպատակի համար պատասխանատու մարդու հաջողելու ցանկությունից։

Ինչու՞ եմ սա գրում, քանի որ ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան։ Այդ անհասկանալի վախը կամ դատարկ պաշտամունքը մեծ վնաս բերեցին ոչ միայն Փաշինյանին, այլև՝ մեր պետությանը։

2020 թվականի նոյեմբերից հետո պարզ էր, որ Փաշինյանը ունակ չէ պետություն կառավարելու, երկիրը հանելու այս վիճակից, պարզ էր, որ պարտվածի խարանով բանակցելու դեպքում շատ մեծ վնաս է տալու երկրին։ Դա շատերն էին գիտակցում, բայց քչերը կարողացան դա բարձրաձայնել։ Եթե նրա նեղ շրջապատը ելներ ոչ թե իշխանության պահպանման ու սեփական բարեկեցության ապահովման տրամաբանությունից, այլ՝ պետական շահից, հենց իրենք քայլեր կանեին, որպեսզի այդ մարդն այլևս չմնար իշխանության։ Բայց ցավոք, դա տեղի չունեցավ։

Ես հիմա էլ վստահ եմ, որ պատերի տակ ու իրենց կաբինետներում շարունակում են փսփսալ Փաշինյանի դեմ, իրար դեմ դավեր նյութել, բայց երբ գա ֆրակցիայի նիստի ժամանակը, բոլորը կներկայանան որպես Փաշինյանի վկաներ։ Վտանգավոր է նման շրջապատ ունենալը, դա կործանման տանող ուղի է, ես դա անձամբ Փաշինյանին եմ ասել 2021 թվականի ապրիլին՝ մեր վերջին առերես հանդիպման ժամանակ։

Եթե Հայաստանի հաջորդ ղեկավարը հաջողելու նպատակ ունի, ապա պետք է իմանա, որ անհրաժեշտ է շրջապատել իրեն հնարավորինս օբյետիվ ու ճշմարտախոս մարդկանցով, որոնց առողջ քննադատությունը թույլ չի տա ստեղծելու ցանկալի, երանելի փուչիկ ու ապրել դրա մեջ։ Պետք են մարդիկ, որոնք չեն կաշկանդվի ասել՝ «աչքիդ վերևը ունք կա», մարդիկ, որոնց համար պետական շահը գերակա է սեփական հարմարավետությունից:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 1349

Մեկնաբանություններ