ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Հայկական հարցը՝ տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու բանալի

 Հայկական հարցը՝ տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու բանալի
21.04.2024 | 16:23

Չկա՛ տավուշեցու, ոսկեպարցու, արցախցու, սյունեցու, նախիջևանցու կամ վարդենիսցու խնդիր, այլ կա Հայկական հարց, որը քանի դեռ լուծում չի ստացել, մենք միշտ արնահոսելու ենք, միշտ լինելու են մեծ կամ փոքր պատերազմներ, մինչև Հայկական հարցը կլուծվի կա՛մ հօգուտ թուրքերի և նրանց դաշնակիցների, կա՛մ հօգուտ հայերի և Հայաստանի բարեկամների։ Այլ տարբերակներ պարզապես չկան տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու համար։

Հայ մայրերի արգանդը միշտ Անդրանիկներ, Աղբյուր Սերոբներ, Նժդեհներ ծնելու ունակ է լինելու, և միշտ ճակատագրական պահին նրանք առաջնորդելու են Հայկական հարցի լուծման պայքարը։

Դա չի կանգնելու երբեք, քանի դեռ Հայկական հարցը չի լուծվել։

Հայ կնոջ արգանդը միշտ ունակ է լինելու Սողոմոն Թեհլիրեաններ ծնելու, ովքեր անհրաժեշտ պահին հարվածելու են թշնամու և թշնամու գործակից «հայերի» ուղիղ ճակատամիջին, դա՛ է մեզ բաժին հասած ճակատագիրը մեր խելքի, մեր տկարամտության, մեր անհեռատեսության, մեր որկրամոլության, մեր նախանձի, մեր անհավատության պատճառով։ Միշտ ընկնել, մոխրանալ ու ,շնորհիվ եզակի անհատների, կրկին հառնել:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1505

Մեկնաբանություններ