ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության այս բեմականացումը չի համապատասխանում մեր երկրի իրական շահերին

Արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության այս բեմականացումը չի համապատասխանում մեր երկրի իրական շահերին
07.03.2024 | 12:06

Երեկ ԱՄՆ-ում ավարտվեցին նախագահական ընտրությունների նախընտրական փուլի ամենակարևոր իրադարձություններից «սուպերերեքշաբթի» կոչվող պրայմերիզները, որտեղ Թրամփը գերիշխող հաղթանակ տարավ՝ հաղթելով 15 նահանգներից 14-ում և դառնալով հանրապետականների թեկնածուն: Թրամփի դեմ հարուցված թվով չորս քրեական գործերը չհանդիսացան խոչընդոտ, որ, այսպես կոչված, «նախկին թալանչին» ստանա հանրապետական ընտրիչների մեծամասնության ձայները պրայմերիզներում:

Արևմտյան աշխարհը մինչ ԱՄՆ ընտրությունների ավարտը մտնում է խոր տուրբուլենտության ժամանակահատված: Առանց այդ էլ քաղաքական Արևմուտքի միակ կոնսոլիդացիոն օրակարգ դարձած Ուկրաինայի քեյսը շուրջ մեկ ամիս է, ինչ երերում է, իսկ իսրայելապաղեստինյան հակամարտությունը ևս մեկ մարտակոչ է դարձել քաղաքական Արևմուտքի միասնության համար:

ԱՄՆ-Եվրոպա-Մեծ Բրիտանիա շահերի համընկնումներն ու հակասությունները դարձել են շատ խճճված, և ԱՄՆ-ի նախագահի ադմինիստացիայի սպասվող փոփոխությունը աշխարհաքաղաքական հեգեմոնի արտաքին քաղաքականության դիրքավորման մասով ավելի անկախատեսելի է դարձնում իրավիճակը:

Արևմուտքը կորցնում է իր լիդերային տեսքը: Չկան խարիզմատիկ լիդերներ, որոշումների ընդունման պատասխանատուներ և երաշխավորներ: ԱՄՆ -ն on hold վիճակում է, ԵՄ-ը՝ վաղուց ժամանակավոր բյուրոկրատների կառավարման ներքո, որոնք երբեք չեն մտել և չեն մտնի երաշխավորի դերի մեջ, իսկ Մեծ Բրիտանիան՝ դասական «գորշ կարդինալի» դերում:

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը շվեյցարական Neue Zürcher Zeitung թերթին տված հարցազրույցում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին անվանել է «չափազանց դանդաղ ու անվճռական», իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ «շաղակրատ»՝ Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքերի հնարավոր ներմուծման խոսքերի համար։

Ռասմուսենը նշել է. «Մեզ անհրաժեշտ են պետությունների ղեկավարներ, ովքեր գործում են վճռականորեն: Պատերազմի ժամանակ դուք չեք կարող առաջնորդել՝ հետևելով հասարակական կարծիքին: Դաշնային կանցլեր Շոլցը չափազանց դանդաղ է, չափազանց կասկածամիտ: Նա իրեն առաջնորդի պես չի պահում»:

Այս սպասումների և տուրբուլենտության ֆոնին միայն ՀՀ «վիրտուոզ» իշխանությունը կարող էր իրեն առաջարկել որպես հակառուսական քաղաքական գործիք, որին Արևմուտքը կօգտագործեր ռուսներին դիսկոմֆորտ պատճառելու համար: Իրականում ավելի տխմար քաղաքական արտաքին վարքաբանություն պատկերացնել հնարավոր չէր, այն էլ՝ անգլուխ քաղաքական Արևմուտքի պայմաններում: Ամեն ինչ կարող էր շատ զարմանալի և արտաքին քաղաքական առումով անադեկվատ թվալ, եթե չլիներ մեկ «բայց» և այդ բայցի անունը արտաքին քաղաքականության «գորշ կարդինալ» համարվող Մեծ Բրիտանիան է իր արտաքին հետախուզության ծառայության՝ ՄԻ-6-ի ղեկավար Ռիչարդ Մուրով:

Թե ի՞նչ, ու՞մ և ինչպիսի շահերի ներկայացուցիչ է Մուրը և ինչ դերակատարություն ունի մեր տարածաշրջանի և հատկապես այս իշխանության վրա՝ դժվար չէ հասկանալ:

Մինչ այդ, այս ողջ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության բեմականացումը, որի անվանումն է «դիվերսիֆիկացիա», ոչ մի կերպ և ոչ մի առումով չի կարող համապատասխանել մեր երկրի իրական շահերին, այն էլ՝ այն պարագայում, որ այդ վեկտորի փոփոխության իրական երաշխավոր և նույնիսկ շահառու չկա: Կա միայն այդ ամենը սեփական քաղաքական շահերին համապատասխանեցնող ներքին շահառու՝ ի դեմս Փաշինյանի և նրան այս փուլում որպես հակառուսականություն խաղարկող արտաքին շահառուների:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2613

Մեկնաբանություններ