«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Նման բաների պատճառով երկրների վրա սուր ու պատերազմ է գալիս

Նման բաների պատճառով երկրների վրա սուր ու պատերազմ է գալիս
26.12.2023 | 15:31

Երեկ մեծ տխրությամբ տեսա որ Կապանի հրապարակում վիշապ են դրել։ Երևի այն պատճառով, որ ոմանց համար 2024-ը վիշապի տարի է։

Աստված շատ բարկանում է այսպիսի բաների համար։ Սրանք կատակ բաներ չեն, սուր ու պատերազմ է գալիս նման բաների պատճառով երկրների վրա։ Խնդրում եմ, աղոթեք այս բանի համար ու կիսեք, գրեք ձեր էջերին այս մասին, մի գուցե պատասխանատու մարմիններին հասնի և հանեն այս արձանը։ Կազմակերպիչներ ջան, մի գուցե դուք չգիտեք այս մասին, բայց դուք ձեզ ու ձեր սիրելիներին մեծ վտանգի եք ենթարկում։ Աստված այսպիսի բաները անպատասխան չի թողնում։

Ամեն տարի Քրիստոսի տարի է (Մարկոս 1։15), ու այսպիսի բաները կռապաշտություն են։ Իսկ Աստված պատժում է ազգերին կռապաշտության համար։

«Սաստիկ զայրացավ Տերն ու ․․․ մատնեց նրանց շրջակա թշնամիների ձեռքը, և նրանք չկարողացան դեմ կանգնել իրենց բոլոր թշնամիներին, որոնց հետ ԿՌԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ էին արել»:

Աստուծո Խոսքն ասում է, որ եթե մենք հակառակվենք իրեն և շեղվենք ուղիղ ճանապարհից․

«Ձեզ սրակոտոր պիտի անեմ՝ լուծելու համար իմ ուխտի վրէժը։ Եւ եթէ ամրանաք ձեր քաղաքներում, ես ձեզ մահ պիտի ուղարկեմ, եւ դուք պիտի մատնուէք թշնամիների ձեռքը» (Ղևտ․ 26։25):

Հիմա շատերն ուրախանալու են այս վիշապով, բայց տեսեք, Աստծո Խոսքն ասում է.

«Ով որ երկրպագեց գազանին ու նրա արձանին եւ կամ նրա նշանի դրոշմն առաւ իր ճակատին կամ իր աջ ձեռքի վրայ, այդպիսին պիտի խմի Աստծու ցասման բաժակից, որ անխառն լցուած է նրա բարկութեան բաժակի մէջ, եւ նա պիտի տանջուի, հրով եւ ծծմբով, Աստծու ու Գառան առաջ» (Հյտ․ 14։9)։

Սիրելի հայ մարդիկ, այսօր երբ Սյունիքի վրա հազար աչք կա, երբ մենք հենց նոր միառժամանակ կորցրել ենք Արցախը և մշուշոտ է մեր ապագան, ինչու՞ բարկացնենք Աստծուն։ Ախր ինչ-որ գրված է Աստվածաշնչում, մեկիկ-մեկիկ կատարվում է մեր կյանքում հենց այս օրերին։

Ինչու՞ դարձի չգանք դեպի Քրիստոս։

Ինչու՞ այս վիշապի փոխարեն մի բարի խորհուրդ չզարդարի քաղաքը։

Այս վիշապի ներկայությունը խիստ բարկացնում է Քրիստոս Աստծուն և մեծ փորձանք է բերելու մեր ազգին։

Եթե դուք կարդում եք այս տողերը և իշխանություն ունեք փոխելու այս որոշումը, փոխեք այն։

Դրանով Աստծո ողորմությունն ու շնորհը կբերեք ձեր տներին ու մեր բոլորի վրա։

Իսկ մենք բոլորս աղոթենք, որ Տերը ողորմություն անի մեր ազգին ու մեր երկրին։

Որ Տերը Հիսուս Քրիստոսը մեզ Իրեն դառնալու սիրտ տա։

Արմեն ՀԱՐԵՅԱՆ

Դիտվել է՝ 2084

Մեկնաբանություններ