Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

էսսե դժոխքի մասին

էսսե դժոխքի մասին
12.11.2023 | 10:10

Ալիևներն իրենց ազգային, պետական, թուրանական հաղթանակին էին գալիս 1988-ից, իրենց տարածքից մեզ կոտորելով դուրս հանելով ու թուրանի հիմքերը դնելով։ Մանավանդ 1994-ի հրադադարից հետո՝ 26 տարի շարունակ համբերատար երկիր, բանակ լոբբիստական ահռելի ցանց, դիվանագետների, մասնագետների ու սաֆարովների կերտելով։ Իսկ մենք իրար հոշոտելու գործին էինք։

1969-72-ին, երբ երեսի զոռով Մոսկվայում ասպիրանտուրայում էի հայտնվել, ասպիրանտական հանրակացարանում մոտ 15 հայ էինք, մի 25 վրացի, բայց 70-80 ազեր կար նույն շենքում։ Ինքս մի կերպ՝ դես-դեն խնդրել-աղաչելով էի դասավորվել հանրակացարանում, որովհետև հայոց ակադեմիան թքած ուներ մեր վրա, իսկ թուրքերն Ալիև հոր պահանջով տեր ու տիրական էին։ Քիչ թե շատ գրագետներին բերում էր Մոսկվա՝ մասնագիտանալու։

Երբ ավարտեցի-պաշտպանեցի, մնացի անգործ, ու ընկա մի հայ ավանտյուրիստի ձեռը։ Իսկ թուրքերն առոք-փառոք հետ էին գնում ու անցնում համապատասխան գործի։

Հետագա կյանքում, ինչ ինձ հիշում եմ, ամենատարբեր պատրվակներով հալածվել եմ հայ ան՜ն՜ն՜ասունի կողմից՝ պաշտոնյա, հարևան, թե անծանոթ։ Բոլորը փորձել են վերցնել ու չտալ։ Համագործակցության, իրար գումարվելու, միասին նոր որակի հասնելու մասին երբևէ խոսք չի եղել։

1989-ից հայոց թերությունների ու ընդհանուր քաղաքագիտական տեսականի մասին եմ գրում։ ՈՒ չեմ հիշում մի դեպք, որ մեկն ասեր, թե լսի, ես էլ եմ էդ հարցերով հետաքրքրված, արի իրար գումարվենք, հասկանանք մեզ ու մեր թերի արժեքայինը ժամանակին համապատասխանեցնենք։ Երկրում հզորագույն բռավադա էր, ում վեջն էր, չնայած կողքից երևում էր, որ ամեն հարցում ենք այլանդակ։

1989-ին Հայաստան եկած մերձբալթյան տղերքը երկու օրվա զրույցներից հետո մանդռաժով հետ գնացին Հայաստանից` ապշած մերոնց պլինտուսային մակարդակներից։

Մամուլում եզակիներն էին մեր ինքնության հարցերով իրոք զբաղվում։ Երջանկահիշատակներ Արմեն Հովհաննիսյանն ու մի քիչ էլ Տիգրան Հայրապետյանն էին այդ թեմաներով գրում։ Տիգրանը ջահել էր՝ ջահելների շրջապատ ուներ ու մեծարվում էր։ Երևի մեր ջահելներն ուրիշ են, միշտ միասին, ու իրար պաս տալով գործ դասավորող։ Արմենին իր հեռուստատեսային կարիերայից գիտեին միջին ու ավագ սերունդը ու ևս գնահատվում էր։ Տեսականի մասին գրող այլ լուրջ հեղինակների չեմ հիշում։ Դե ես էլ անծանոթ անտերի մեկն էի, որ էշություններ էր գրում, ո՞վ տեսներ։

Այսինքն շատ վաղուց ու երևի միշտ էլ, մենք համագործակցություն ասածը մերժող ենք եղել։ Մասնագետին ենք մերժել, մարդուն ըստ մասնագիտականության չենք աշխատեցրել, տեղ տվել ու շահել իր արածից։ Իսկ տեսականում ու ազգայինում էլ ընդունակ չենք եղել հարցերի խորքը գնալու, էլ չասած, լուրջ հարցերը գոնե ֆորումային ֆորմատներով քննարկելու։

Բայց էսքանից հետո մտքովս չէր անցնի, որ 21-րդ դարում, ավերվելուց հետո էլ, խելք չենք հավաքելու ու նույնն ենք մնալու։

Ազգ, որը հաջողութամբ տրեխից սկսելով, Խորենացու ժամանակներից ի վեր բետոն է, տգետ, մեծամիտ, դաղալ ու ինքնակեր։

Arik Hart



Դիտվել է՝ 3728

Մեկնաբանություններ