Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Դավաճան, խեղճուկրակներին զոհաբերում են

Դավաճան, խեղճուկրակներին զոհաբերում են
11.11.2023 | 12:46

Իրանի նախագահ Ռաիսին հայտարարել է. «Մենք շատ ուրախ ենք, որ երկար տարիներ անց Ղարաբաղը միացավ իր պապենական տարածքին։ Ի հակառակ մեր հակառակորդների ցանկությունների` Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները օրեցօր լավանում են»։

Այսպիսին է քաղաքականությունը։ Հաղթողներին չեն դատում, իսկ դավաճան, խեղճուկրակներին զոհաբերում են։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 4192

Մեկնաբանություններ