Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել վերսկսել ՈՒկրաինայում խաղաղություն հաստատելու ջանքերը: Ըստ նրա, վերջերս կայացած բանակցությունների ընթացքում ինքը և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնվել են Ռուսաստանի մասնակցությամբ խաղաղության նոր համաժողով անցկացնելու անհրաժեշտության շուրջ։ «Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է քննարկելու, թե ինչպես պատերազմի վիճակից խաղաղության անցնել, ընդ որում, ավելի արագ տեմպերով»,- ասել է Շոլցը:               
 

Քաղաքական աճպարարություն է և սպեկուլյացիա

Քաղաքական աճպարարություն է և սպեկուլյացիա
30.10.2023 | 20:17

նիկոլը ճանաչել է Արցախն ադրբեջանի կազմում, հետո՞ ի՜նչ։

Այդ խամաճիկը ո՛չ հայ ժողովրդի միասնական որոշումն արտահայտողն է, ո՛չ Հայաստանի պետականության ճակատագրի միանձնյա որոշողը, ո՛չ էլ, առավել ևս, մեր ազգային և պետական խնդիրներին լծված մեկը։

Սրանք ընդամենը «յան» վերջավորությամբ ազգանուններ կրող հայատյաց խմբակ են, որոնք վարձու աշխատում են բոլոր նրանց համար, ովքեր իրենց շահերն են փորձում առաջ տանել մեր տարածաշրջանում։

Հրաժարվելով Արցախի անվտանգության երաշխավորի դիրքերից, չես կարող կարգավիճակի որոշող լինել։

Աշխարհի ոչ մի երկրում և ոչ մի ազգի պատմության մեջ չես գտնի նման բան։ Սա քաղաքական աճպարարություն է և սպեկուլյացիա։

Արցախը շարունակում է մնալ Հանրապետություն, և մեր միասնական պայքարով կարող ենք սրանց աճպարարությունը տապալել։

Ի դեպ, Արցախի նախագահի հրամանագիրն էլ նույնքան առ ոչինչ է, որքան այս խամաճիկինը։

Երկու հոգին համայն հայություն չեն։

Դեռ չենք քննում լեգիտիմության հարցը, ընդ որում` տարբեր ասպեկտներով։

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2539

Մեկնաբանություններ