Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

«Խոշոր խաղացողներից» ում նյարդերն առաջինը տեղի կտան

«Խոշոր խաղացողներից» ում նյարդերն առաջինը տեղի կտան
18.10.2023 | 12:33

Հետաքրքիր զարգացումներ են։ Մինչ արևմտյան ուժերը իրենց կատարածուներին վճարում ու հրահանգավորում են՝ աշխատել տարածաշրջանից ռուսական բազաները հեռացնելու ուղղությամբ, այսօր, Իսրայելի կողմից Պաղեստինում հիվանդանոցի ռմբակոծման ֆոնին, ուժեղ հակաիսրայելական և հակաամերիկյան ալիք է բարձրանում աշխարհում ու տարածաշրջանում։ Մասնավորապես, Թուրքիայում (և բազմաթիվ այլ երկրներում) ցույցեր են Իսրայելի դեսպանատան դեմ, իսկ ագրեսիվ ամբոխը փորձում է գրոհել Թուրքիայում ամերիկյան ռազմական բազաները։

Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառում։

Այդպիսով, կարծում եմ, Էրդողանը փորձում է ատամ ցույց տալ և ընդգծել իր ուժը՝ մի կողմից ցույց տալով Ամերիկային, որ ինքը ձգտում է ինքնուրույն խաղացողի կարգավիճակին (և իբր, կարող է չզսպել կատաղած ամբոխին՝ համապատասխան հետևանքներով), մյուս կողմից, օգտվելով ստեղծված իրավիճակից, իսլամական աշխարհի համակրանքը շահել։ Տեսնենք, թե «ռազմական բազաների» տարածաշրջանային այս կռիվն ինչով կավարտվի:

Իրականում, ոչինչ էլ նոր չէ։

Դեռ 100 տարի առաջ էլ նույն մեթոդներով Թուրքիային հաջողվեց լողալ և մնալ ալիքի վրա՝ շանտաժի ենթարկելով թե՛ ռուսներին, թե՛ Արևմուտքին:

Իրենք միշտ էլ պանիսլամիզմն օգտագործել են պանթուրքիզմի համար։

Եվ հիմա էլ նույն տեխնոլոգիայով են շարժվում։

Մնում է Թուրքիայի դեմ տարվող պայքարում այս հանգամանքը մերկացնել իսլամ աշխարհի առաջ, իսկ թե ինչպես՝ դա պետք է ոլորտի լավագույն մասնագետները մտածեն։

Իսլամ աշխարհը պետք է գիտակցի, որ Թուրքիան խորապես թքած ունի ոչ թուրքական ծագմամբ մուսուլմանների վրա, որ Թուրքիան բացառապես օգտվում է իրավիճակից՝ խաղում հույզերի վրա և իսլամը, ավելի կոնկրետ՝ պանիսլամիզմը օգտագործում պանթուրքական նպատակների համար։

Սա՛ պետք է լինի մուսուլմանական երկրների հետ մեր դիվանագիտական ու քարոզչական կորպուսի աշխատանքի ուղղություններից մեկը:

Բայց դե, նայելով, թե ովքեր են հիմա զբաղված էդ գործով (Թուրքիայում վերապատրաստված ինֆանտիլ դեգեներատների ու հակահայ դավաճանների մի ողջ բոլուկ), խիստ կասկածում եմ, թե որևէ առարկայական քայլ կարվի սրանց օրոք:

ՀՀ-ն դեռևս անշեղորեն կրկնում է բոլոր հնարավոր ու անհնար սխալները, որոնք միայն կարելի էր թույլ տալ...

Ինչևէ, բոլորը սպասում էին, որ ՀՀ-ի վրա Ադրբեջանի հարձակմամբ նոր ճակատ պիտի բացվի տարածաշրջանում՝ ռուսների ու Իրանի դեմ։ Բայց, փաստորեն, բացված նոր ճակատը Իսրայելում էր, և դեռ ԱՄՆ-ին են ներքաշում նոր ֆրոնտի մեջ։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, տեսնենք, թե «խոշոր խաղացողներից» ում նյարդերն առաջինը տեղի կտան, և ով կմտնի բաց ֆրոնտ:

Ով էլ մտավ՝ ամբողջ ալիքը պտտվելու է իր ուղղությամբ, կողքից սկսելու են զինել թե՛ իրեն, թե՛ հակառակորդին՝ երկուսին էլ մինչև կոկորդ կախման մեջ գցելով առնվազն մի 100 տարով:

Պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել, որ թշնամին կարող է գրոհել Հայաստանի վրա։ Իրականում դա կարող է լուրջ շանս դառնալ ոչ միայն կորցրածը հետ բերելու, այլև՝ մի բան էլ ավելով վերցնելու ու Ադրբեջանը լուծարելու համար։ Բայց դե ամեն ինչ տվողների ու մինչև հոգու խորքը հանձնված ու կզած էս վախկոտ խունտայի ենթակայությամբ պատերազմ հաղթելը ֆանտաստիկայի ժանրից է:

Էնպես որ...

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 26500

Մեկնաբանություններ