ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Խնդիրը լուծելու առաջին պայմանը պատճառի ճշգրիտ ախտորոշումն է

Խնդիրը լուծելու առաջին պայմանը պատճառի ճշգրիտ ախտորոշումն է
17.10.2023 | 14:34

Ամենավտանգավոր ենթամշակույթը կրթված տխմարների ենթամշակույթն է։

Այս ենթամշակույթի կրողները ամեն ինչին ունեն մեկ պատասխան՝ մեղավորը ո՛չ իրենց, ուրիշների պակաս կրթվածությունն է։ Երբ նայում ես այս իբր չկրթվածության մասին մեղադրանքներին, ապա բոլոր մեղադրողների մոտ մեկ բան գնում է կարմիր թելով՝ ոչ մեկը չի ասում՝ բա այդ ու՞մ հետ համեմատած ենք մենք պակաս կրթված՝ վրացիների՞, ամերիկացիների ՞, հույների ՞, իրանցիների կամ թուրքերի ՞…

Իսկ երևույթին առարկայական ու համեմատական տեսանկյուններից նայելով՝ պարզ է դառնում, որ Հայ ազգը, ընդհանուր վերցրած, լավ էլ կրթված է։ Մենք փաստացի գտնվում ենք աշխարհի ամենակրթված ազգերի ցանկում։

Ուրիշներին չկրթվածության մեջ մեղադրող «կրթվածները» պետք է որ լսած լինեին կրիտիկական մտածելակերպի մասին, որի կարևորագույն կետերից է համեմատական-նախադեպային անալիզը։ Եթե դու միտք ես արտահայտում, և այդ միտքը չի հաստատվում համեմատական-նախադեպային տրամաբանությամբ, ապա դու գուցե շատ գիտելիքների տեր ես, բայց, միևնույն է, զուրկ ես կրիտիկական-վերլուծական մտածելակերպից։

Մենք 13 մայրաքաղաքներ ենք կորցրել ոչ թե նրա համար, որ նվաճողների համեմատ վատ ենք կրթված եղել, այլ նրա համար, որ որպես ազգ ոչ բավարար կերպով ենք կազմակերպված եղել։ Հիմա էլ բան չի փոխվել, մեր խնդիրները ոչ թե կրթվածության դաշտում են, այլ՝ կազմակերպվածության։ Թշնամին մեզ հաղթում է մեր նկատմամբ ունեցած ավելի բարձր մակարդակի կազմակերպվածության շնորհիվ։

Խնդիրը լուծելու առաջին պայմանը պատճառի ճշգրիտ ախտորոշումն է։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2543

Մեկնաբանություններ