ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Պաղեստինա-իսրայելական հակամարտության գեոէկոնոմիկան -3

Պաղեստինա-իսրայելական հակամարտության գեոէկոնոմիկան -3
15.10.2023 | 06:55

Սկիզբը՝ այստեղ

Պաղեստինա-իսրայելական հակամարտությունն իր ուղիղ ազդեցությունն է գործում գազի շուկայի վրա: Մասնավորապես, արդեն ավելի քան 20%-ով կրճատվել է արդյունահանումը իսրայելական «Թամար» և «Լևիաթան» գազային հանքավայրերում: Արդյունքում նվազել է գազի արտահանումը Եգիպտոսի գազավերամշակման գործարաններ, որտեղից «երկնագույն վառելիքը» մատակարարվում է մի քանի ուղղություններով, հիմնականում՝ Եվրոպա:

Առանց այդ էլ էներգետիկ համակարգում դժվարություններ ապրող Եվրոպայի համար այսպիսի զարգացումները հանգեցնելու են բացասական հետևանքների: Արդեն այսօր Եվրոպայում բնական գազի բորսայական գինը գերազանցել է 600 ԱՄՆ դոլարը:

Շահառուները հայտնի են: Նրանցից առանցքայինը, իհարկե, Վաշինգտոնն է: Նախ՝ 2022 թ.-ից ի վեր, իրականացնելով Եվրոպայից ռուսական բնական գազի դուրսմղման ռազմավարությունը, Վաշինգտոնը ձգտում է լրացնել ձևավորված «գազային վակուումը» սեփական հեղուկացված գազի մատակարարումներով: Այս պահի դրությամբ եվրոպական գազի շուկայում ամերիկյան հեղուկացված գազն ունի ամենամեծ տեսակարար կշիռը: Միաժամանակ, ԱՄՆ-ում թերթաքարային գազային ոլորտն ավելի ու ավելի մեծ ներդրումներ է պահանջում: Իսկ ներդրումների համար նախևառաջ անհրաժեշտ են բարձր գներ, ինչը և այսօր ապահովվում է ԱՄՆ-ի համար սպառման առանցքային՝ եվրոպական շուկայում:

Իր հստակ գազային-լոգիստիկ շահերն է հետապնդում նաև Թուրքիան: «Թամար» և «Լևիաթան» գազային հանքավայրերում արդյունահանման հնարավոր դադարեցումը հնարավորություն է ստեղծում Անկարայի համար նոր լիցք հաղորդելու սեփական «խաբային» ռազմավարությանը: Պատահական չէ, որ պաղեստինա-իսրայելական պատերազմի մեկնարկից ընդամենը 2 օր անց Մոսկվան ու Անկարան հայտարարեցին թուրքական գազային խաբի ձևավորման հարցում առաջխաղացման մասին: Ընդ որում, ընդամենը ամիսներ առաջ կողմերը հիմնականում խոսում էին խոչընդոտների մասին: Սա հարկ է դիտարկել որպես մարտահրավեր Քաթարի և մասամբ Ալժիրի համար:

Միաժամանակ, եթե հակամարտության աշխարհագրությունն ընդլայնվի, ստեղծելով լոգիստիկ խնդիրներ Մերձավոր Արևելքից ու Հյուսիսային Աֆրիկայից հեղուկացված գազի արտահանման համար, ապա Եվրոպան մատակարարումների դիվերսիֆիկացման համար ստիպված է լինելու ավելի հաճախ օգտվել «Թուրքական հոսքից» կամ էլ Թուրքիայում ձևավորվող էլեկտրանային խաբից: Ներքին արդյունահանումը (Նորվեգիա, Հոլանդիա) բավարար չէ, դե, իսկ Ավստրալիան բավականին հեռու է ու ոչ հարմարավետ կայուն մատակարարումների համար: Ռուսաստանն էլ այս կոնֆիգուրացիայում հանդես կգա որպես գազի մատակարարման աղբյուր՝ իր կայուն եկամտով (ինչպես Հնդկաստանի դեպքում):

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 2417

Մեկնաբանություններ