Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին հայտարարել է, որ Իրանի հարձակման դեպքում հրեական պետությունը շատ կոշտ պատասխան կտա, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ Իսրայելը լայնածավալ պատերազմ չի ցանկանում: «Մենք հետևում ենք, որ թշնամիները գիտակցեն, որ մեզ վրա ցանկացած հարձակում կարժանանա այնպիսի պատասխանի, որը կստիպի նրանց զղջալ իրենց ագրեսիայի համար»,- ասել է Հանեգբին:               
 

Բլինքեն. Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կներխուժի Հայաստան

Բլինքեն. Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կներխուժի Հայաստան
14.10.2023 | 16:58

Այս մասին սրտի խոր կսկիծով հայտնում է Politico պարբերականը՝ հղում կատարելով բարձրաստիճան անանուն աղբյուրների: Անձամբ ինձ համար զարմանալի բան չկա. իհարկե, Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա Սյունիքի, Սևանի, Վայոց Ձորի օտարման բարձր ու վեհ նպատակով, որոնք էդքան պետք են Միացյալ Նահանգներին: Զարմանալին այն է, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք չեն անդամակցում փաշինյան նիկոլի նախրին, բայց, այնուամենայնիվ, առ այսօր չեն հասկացել, որ գեթ մեկ քայլ Ալիև էֆենդին չի կատարել առանց ժողվարչապետ փաշինյանի համաձայնության: Պետք է հանձնել Սևանը, Սյունիքը, Վայոց Ձորը, Տավուշը հանուն ամերիկյան շահերի՝ ուրեմն, փաշինյան նիկոլը, որպես ամերիկյան գործակալ, պարտավոր է համագործակցել Ալիև էֆենդու հետ, եթե անգամ հայրենասեր տղա է փաշինյան նիկոլը, միևնույն է՝ պետք է հանձնի, քանզի նրա սրբավայրը Ամերիկան է, Արևմուտքն ընդհանրապես, իսկ Հայաստանն ընդամենը նրա հայրենիքն է, որտեղ նա նշանակված է ժողվարչապետ ամերիկյան դեսպանի կողմից:

Եվ ուրեմն, մոտ օրերս տեղի կունենա ադրբեջանական հարձակում Տավուշի, Արարատի և, հավանաբար, նաև Սյունիքի և Գեղարքունիքի ուղղությամբ: փաշինյան նիկոլը զորքերը հետ կքաշի:

ՀԱՊԿ-ին չի էլ դիմի, կասի, թե, իբր, ՀԱՊԿ-ը չի ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը, կամ մեկ այլ ապուշություն կասի (ՀԱՊԿ զորավարժանքները ոնց մերժեց, հիշո՞ւմ եք):

Հավանաբար, կդիմի Ռուսաստանին, բայց շատ մշուշոտ, շատ լղոզված ձևակերպումներով, որպեսզի հանկարծ Ռուսաստանն ինքնուրույն քայլեր չնախաձեռնի, որոնք վտանգավոր կլինեն Ադրբեջանի և ամերիկյան ծրագրերի համար:

Իսկ Ալիև էֆենդին կասի, թե բա՝ էս հողերը մերն են, փաշինյան նիկոլն անձամբ է սրանք մեզ տվել Պրահայում, Բրյուսելում՝ ճանաչելով Ադրբեջանի ամբողջականությունը: Իսկ թե անկլավներից զատ էլ ինչ կտանենք, արդեն մեր գործը չէ՝ դիմեք ամերիկացիներին:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ.

Ովքեր չեն հավատում ինձ կամ կարծում են, որ Միացյալ Նահանգները Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամն է, թող գիրք կարդան: Ասենք, թող սկսեն գեոպոլիտիկայի հիմնադիր Մակքինդերի աշխատություններից: Գուցե և օգնի…

Դիտվել է՝ 2801

Մեկնաբանություններ