«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Կոնջորյան ու Հարությունյան ձայն հանեք. ինչու՞ եք լեզուներդ մի «լավ» տեղ կոխել

Կոնջորյան ու Հարությունյան ձայն հանեք. ինչու՞ եք լեզուներդ մի «լավ»  տեղ կոխել
08.10.2023 | 21:14

2 օր առաջ համառոտագրություն տարածվեց առ այն, որ չնայած Ալիևը չգնաց Գրանադա, այնուամենայնիվ «հայանպաստ» հայտարարություն տարածվեց։

ՔՊ-ականներ Կոնջորյանը և Արայիկ Հարությունյանը (սրանք լուրջ պաշտոններ ունեն այս պետության մեջ) շտապեցին հայտարարել, թե բա տեսաք հայրենասեր Նիկոլ Փաշինյանն ինչ հաջողության հասավ. այդ հայտարարաության մեջ միջանցք չկա, անկլավների թեմա չկա, ադրբեջանցիների վերաբնակեցման թեմա չկա (նիկոլականների համար նոր զիջումներ չանելը հաջողություն է համարվում)։

Հ.Մովսիսյանի ֆեյքերը գործի անցան. գովերգելով Փաշինյանի արտաքին քաղաքականության ոլորտում հաղթական արշավը։ Երեկ, սակայն, Ալիևը հեռախոսազույց է ունենում Շ.Միշելի հետ և բարձրացնում ՀՀ կողմից իբր թե օկուպացված 8 ադրբեջանական գյուղերի մասին։

Բա Կոնջորյան ու Հարությունյան ձայն հանեք։ Ինչու՞ եք լեզուներդ մի «լավ» տեղ կոխել։

Հիմա, այս էլ որերորդ անգամ Ադրբեջանն ասում է 8 անկլավի մասին։

Հայկական կողմը ձայն չի հանում։

Կլինի՞ մեզ բացատրեք այդ ի՞նչ 8 անկլավներ են։

Պատից կախված է 1974 թ. Մոսկվայում հրատարակված Հայկական ԽՍՀ քարտեզը. այստեղ 3 անկլավ կա 34 քառ. կմ։ Բայց կա 1 հայկական անկլավ Ադրբեջանում՝ Արծվաշենը, 41 քառ կմ։

Ինչու՞ հայկական կողմը չի ասում սա, ինչու՞ չենք հակափաստարկներ հրապարակում։

Անհասկանալի է։

Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀՀ նախկին վարչապետ

Հ.Գ.

Ո՞վ է Փաշինյանին իրավունք տվել համոզելու Եվրոպային Ադրբեջանի դեմ սանկցիաներ չկիրառել։

Փաշինյան, դա միակ ձևն է Արցախը հետ բերելու։

Դա հայրենիք է, ինչպես Ենոքավանը։

Բան չեմ հասկանում...

Դիտվել է՝ 3627

Մեկնաբանություններ