Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Մենք համակարգչային խաղի մեջ չենք

Մենք համակարգչային խաղի մեջ չենք
28.09.2023 | 07:36

Արցախի վրա վերջին հարձակումը ցույց տվեց, որ թշնամու բանակը մեկ սերունդ էլ է առաջ գնացել։ Նրանք կիրառում են ավելի բարձր կրակային հզորության ու էլ ավելի բարձր ճշգրտության զինատեսակներ։

Իսկ մենք նույնիսկ նախորդ պատերազմի մակարդակին չենք հասել։ Թշնամին մեր դիրքերին հարվածում է կես տոննա կրակային ուժով, իսկ մենք ուրախանում ենք, որ թշնամու զինվորների վրա կարողացանք նետել 200 գրամ կրակային ուժ։ Այն էլ դեռ հարցական է՝ արդյո՞ք մեծ պատերազմի ժամանակ մեր ԱԹՍ-ները կկարողանան անցնել թշնամու կողմը։ Թշնամին. տիրապետում է իսրայելական արտադրության աշխարհի լավագույն ՌԵՊ համակարգերին, որոնք լոկալ մարտերի ժամանակ չի կիրառում և կիրառելու է միայն մեծ պատերազմի դեպքում։

Ինչքան ուզում եք դեկլարատիվ հայտարարեք ինքնիշխանություն, եթե դրա մեջ բովանդակային մաս չներդրվեց՝ պլստալու շանս չենք ունենալու։ Եվ մենք համակարգչային խաղի մեջ չենք ու հավերժ չենք։ Եվս մեկ կործանարար հարված, ու կփակվի Հայքի վերջին էջը։ Հայքը այլևս 360 հազար քառ. կմ չէ, ոչ էլ 160 հազար քառ. կմ, որ մաշվենք, բայց պահպանվենք։

Կեղծ պոզիտիվ-պաթեթիկ հայտարությունների փոխարեն պետք է սթափվել ու մեր առանց այն էլ սահմանափակ ռեսուրսների գերկենտրոնացում իրականացնել։ Ու առաջին հերթին պետության գլխին նստեցնել ԿԱՐՈՂ մարդկանց՝ որոնց հայտարարությունները կհամապատասխանեն իրենց ունակությունների հետ։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3082

Մեկնաբանություններ