Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

Սամոդուռի բոլոր հակահայ պայմանավորվածություններն իրականացվում են պատերազմի միջոցով

Սամոդուռի բոլոր հակահայ պայմանավորվածություններն  իրականացվում են պատերազմի միջոցով
20.09.2023 | 22:00

Ռազմական գործողություններն Արցախում դադարում են:

Հողի վրա սկսվում է կիրառվել Փաշինյան Նիկոլի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածության չորրորդ կետը:

Ընդհանրապես Փաշինյան Նիկոլի բոլոր հակահայ պայմանավորվածություններն իրականացվում են պատերազմի միջոցով, որովհետև դրանց կնքումից հետո նա պիտի անպայման դրանք խախտի:

Սամոդուռ մանյակի երախը չի հագենում հայի արյունից:

Այս սխեման անխափան գործելու համար անհրաժեշտ է նաև ուլտրա-ազգայնական շղարշը:

Հաջորդ չիրականացված պայմանավորվածությունը վերաբերվում է «Զանգեզուրյան միջանցքին»:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2749

Մեկնաբանություններ