Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Արցախում հարուցված քրեական գործը ցնցող բացահայտումներ կարող է անել

Արցախում հարուցված քրեական գործը ցնցող բացահայտումներ կարող է անել
10.09.2023 | 14:52

Բազմաթիվ ընկերներ գրում են, որ Արցախում վերջապես իշխանությունն անցավ իսկական հայերին, ովքեր դուխով են, հայրենասեր, անկախ: Չեմ վիճում, քանի որ ընտրված նախագահի մասին քիչ բան գիտեմ։

Մի բան ակնհյատ է՝ բոլոր նրանք, ովքեր գրում են, որ ընտրվողը իսկական հայ է, նաև պնդում են, որ Արայիկը դավաճան ու հանցագործ է (Արայիկի մասով ինքս էլ համաձայն եմ)։

Հիմա սպասելի է, որ Արայիկը իր կատարած դավաճանությունների և հանցագործությունների համար կհայտնվի բանտում։ Ոմանք կարող են ասել, որ գուցե իրավիճակը լարվի, այդ դեպքում հույս ունենանք, որ գոնե կլինի քրեական գործ, որով Արայիկը կանցնի որպես մեղադրյալ։ Արցախում հարուցված քրեական գործով պետք է անցնի նաև Նիկոլը։ Ես վստահ եմ, որ Արցախում հարուցված քրեական գործը ցնցող բացահայտումներ կարող է անել։ Արցախի պետական ինսիտուտները պակաս տեղեկությունների չեն տիրապետում։

Բայց, եթե քրեական գործ չհարուցվի, բացահայտումներ չլինեն, իսկ Արայիկը ազատ իր համար շրջի, ապա դա կարող է նշանակել, որ նույնը կարող է լինել Հայաստանում։ Այսպես ասած, իսկական հայաստանցիները, հայրենասերները գան իշխանության ու Նիկոլս ազատության մեջ մնա։ Մի խոսքով, Արցախում տեղի ունեցածը շատ կարևոր է ոչ միայն դավաճան Արայիկին հեռացնելու տեսանկյունից, այլև՝ Հայաստանում հնարավոր զարգացումների։ Դե, ձեզ տեսնենք, իսկական դուխովներ։

Բորիս Մուրազի

Դիտվել է՝ 3396

Մեկնաբանություններ