38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ի՞նչ է անում «ՀայաՔվե»-ն

Ի՞նչ է անում «ՀայաՔվե»-ն
19.08.2023 | 15:06

Այս հարցը վերջին օրերին հետաքրքրում է շատ մարդկանց, մանավանդ որ սահմանված ժամկետից գրեթե 1 ամիս շուտ մեզ հաջողվեց հավաքել օրենսդրական նախաձեռնության համար անհրաժեշտ 50 000 ստորագրությունը, ավելին՝ 58 000 մարդ միացավ ստորագրահավաքին։

Հիմա մենք գործընթացի հաջորդ փուլում ենք։

Այսինքն՝ տվյալների ամբողջացում, ճշգրտում և առաջիկա շաբաթների ընթացքում վերջնական տարբերակով ներկայացում ԿԸՀ-ին, որպեսզի մտնենք ԱԺ՝ օրենսդրական նախաձեռնությամբ։

Սիրելի հայրենակիցներ, «ՀայաՔվե»-ի ամբողջ կազմը շարունակում է աշխատել օրնիբուն, պատրաստվել նախաձեռնության կյանքի կոչմանը։

Մենք ունենք 58 000 մարդու աջակցություն, թեպետ վստահ եմ, որ եթե շարունակեինք ստորագրահավաքը, մինչև օգոստոսի 19-ը այդ թիվը կդառնար առնվազն 2-3 անգամ ավելի, քանի որ հանրության իրազեկման աստիճանն ավելի է բարձրացել, մարդիկ ավելի ինքնաբուխ էին միանում այս նախաձեռնությանը։

Հիշեցնեմ, որ «ՀայաՔվե»-ն հասարակական, քաղաքական, գիտության, մշակույթի և բազմաթիվ այլ ոլորտների գործիչների նախաձեռնություն է, որի առաջնային նպատակն է կյանքի կոչել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծը։ Դրա համաձայն՝ օրենքի ուժով կարգելվի, որպեսզի Հայաստանի որևէ պաշտոնյա այսօր կամ 100 տարի հետո Արցախը ճանաչի այլ երկրի կազմում և միաժամանակ կարգելվի ուրանալ Հայոց ցեղասպանության փաստը։

«ՀանրաՔվե»-ի մասին սահմանադրական օրենքը սրա համար նախատեսում է 50 000 մարդու ստորագրություն, որպեսզի նախագիծը մտնի ԱԺ։

Հետագա քայլերը արդեն կախված կլինեն Հայաստանի իշխանության արձագանքից։

Մենք պահելու ենք մեր երկիրը և թույլ չենք տա մեր հայրենիքը վաճառքի հանել։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2970

Մեկնաբանություններ