«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Երբվանի՞ց աշխարհն սկսեց հարցն այդպես հասկանալ

Երբվանի՞ց աշխարհն սկսեց հարցն այդպես հասկանալ
17.08.2023 | 16:15

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստում հնչած ելույթներում երբեք չարտահայտվեց «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» ձևակերպումը։ Ինչու՞ է սա կարևոր։ Նրա համար, որ բոլոր-բոլորը Արցախում տեղի ունեցողը համարում են արդեն ընդամենը հումանիտար խնդիր, կոպիտ ասած, հազար ներողություն, ազգությամբ հայ ադրբեջանցիների հումանիտար խնդիր։ Ու քանի որ բոլորն այդպես են ցույց տալիս իրենց ընկալածը, ապա բոլորին նաև ընդունելի է դառնում, որ հումանիտար այս խնդիրը ինչ-որ ձևով պիտի լուծում ստանա, այդ թվում՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով բեռներ մտցնելով: Կոչեր շատ եղան ԿՈՂՄԵՐԻՆ՝ չքաղաքականացնել հումանիտար օգնության հատկացումը։ Դա նշանակում է, որ նաև հայկական կողմն է «քաղաքականացնում»։ Առաջին հայացքից այս պատկերը կդիտվի էսպիսին. դե, ինչ արած, փաստորեն ամբողջ աշխարհն է խնդիրը դիտարկում որպես զուտ հումանիտար, որպես «ազգությամբ հայ ադրբեջանցիների» հումանիտար խնդիր, ամբողջ աշխարհն է Արցախը ճանաչում Ադրբեջանի մաս ու ամբողջ աշխարհը համաձայն կլինի, որ հումանիտար աղետը կանխվի՝ լինի Լաչինի միջանցքը գործարկելով, թե լինի Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը գործարկելով։ Մինչդեռ այստեղ պիտի հնչեցնել մի շատ կարևոր հարց. իսկ էդ երբվանի՞ց աշխարհը սկսեց հարցը էդպիսին հասկանալ։ Պատասխանը հետևյալն է. էն օրվանից, երբ Հայաստանի Հանրապետության անունից Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, երբ Հայաստանի Հանրապետության անունից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիրը մատուցվեց որպես Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության խնդիր։ Ու էդ կետը նոյեմբերի 9-ը չէր, երբ «խեղճ Նիկոլի ջեբը գցեցին պարտությունը»։ Նոյեմբերի 9-ին էս իրավիճակը չկար։ Համանախագահ երկրները ԼՂ կարգավիճակից էին խոսում դեռևս։

Այո՛, անասելի դժվար, բայց դեռ կա հնարավորություն՝ իրավիճակը քիչ թե շատ շտկելու. դա պիտի լինի Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի հարցը «ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգության հարցի» կարգավիճակից «ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման հարցի» կարգավիճակ տեղափոխելը։

«ՀայաՔվեի» նպատակի բովանդակությունը սրան է հանգում։ Ու որոշ ճիճուներ, ում մասին չեմ բարձրաձայնում՝ իրենց ճիճվի կարգավիճակի գործոնայնությունը չբարձրացնելու համար և ովքեր ձգտում են Նիկոլի հովանոցի ներքո ինչ-որ տեղ տեղավորվել ու «ՀայաՔվեն» թիրախավորելով են ինքնահաստատվում, թող լավ իմանան իրենց արկածախնդիր խոսքի ու գործի հետևանքը իրենց իսկ ճակատագրի վրա։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 2350

Մեկնաբանություններ