Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Նպատակը ՀՀ քաղաքացիներին էլի շփոթեցնելն ու շեղելն է

Նպատակը ՀՀ քաղաքացիներին էլի շփոթեցնելն ու շեղելն է
07.08.2023 | 14:37

Երեկ Արցախի հանրապետությունում դավաճան Նիկոլի ստվեր աշխատողին հանձնարարվել էր շարունակել Նիկոլի հանցագործությունների պարտակումը, արդարացումը, որի նպատակը ՀՀ քաղաքացիներին էլի շփոթեցնելն ու շեղելն է արդեն ընտրած իրական ուղուց (ՀՀ բնակչության 94 %-ից ավելին դեմ է Արցախն Ադրբեջանին հանձնելուն)։

Դավիթ Տոնոյանի վնգստոցն ու Արայիկ Հարությունյանի մլավոցը նպատակ ունեն Նիկոլի նախապատրաստած կապիտուլյացիայի ստորագրման համար բարենպաստ միջավայր ձևավորել։

Արայիկ Հարությունյանին ֆիզիկապես բերման ենթարկելը ԱԺ քննիչ բեմադրությանը փոխարինեցին երեկվա ուղիղ եթերով։

Թողած այսօր տեղի ունեցողի պատճառահետևանքային շղթայի բացահայտումը, մեղավորների բացահայտումը, Բերձորի հանձնումը, Նիկոլի ստվերային պայմանավորվածությունների ու ծախված լինելու փաստը խոսում էր տարբեր լեզուներով թարգմանված նամակների մասին։

Պատերազմից անմիջապես հետո ասում էինք, որ հնարավոր չէ Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն։ Արայիկը մեզ հակասելու ու Նիկոլին թևութիկունք լինելու համար ասում էր որ համաձայն է այդ ֆորմատին։ Հիմա նստած արդեն հայտարարում է , որ այդ հարթակը ցեղասպանության հարթակ է։

Ի՞նչն էր խանգարում դա հասկանալ մեկ, երկու տարի առաջ։ Ինչու՞մ էր անհրաժեշտությունը նպաստելու ու գնալու արցախահայությանը ցեղասպանության տանելու ճանապարհով։

Կռահում եմ…

Շատ լավ գիտակցելով, որ ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում և ո՛չ էլ սփյուռքում էլ չեն լսում ու չեն հավատում Նիկոլ-Արայիկ թուրքական զույգին, հարցազրույցի անոնսն արել էին սենսացիոն բառով։

Սենսացիան հետևյալն էր. Արայիկ Հարությունյանն իրապես սրբություն չունի։ Օրինակներից մեկը կարող եմ բերել։ Երեկ հարցազրույցի ժամանակ իր գոյությունը նույնականացրեց Արցախի պետականության հետ ու իբր իր դեմ արտահայտվողներին նույնացրեց Արցախի պետությունը ոչնչացնելու ցանկություն ունեցողների հետ։ Իհարկե այս էժանությունը հայերիս համար նորություն չէ։ Մի անմեղսունակ էլ այստեղ Երևանում էր ասում՝ կամ ինքը վարչապետ, կամ ՀՀ չի լինի։

Նիկոլ-Արայիկ թուրքի ծառա զույգի համար հատուկ գրում եմ։ Հայկական պետականությունների համար աղետը դավաճան Նիկոլի գոյությունն է։ Հիմա նույնչափ վստահությամբ պնդում եմ՝ Արցախի

պետականության կորստի ու արցախահայության ցեղասպանության ծրագիրը Նիկոլի հետ հավասար իրականացնում է Արայիկ Հարությունյանը, իսկ երեկ հայ ժողովրդին ու արցախցուն հանձնվելու կոչն էր։

Հույս չունենաք տականքներ։

Աննա ՄԿՐՏՉՅԱՆ

Հ.Գ. Էդ ոնց է չէիր գնացել Նիկոլի հետ համահայկական խաղերի բացմանը։ Չնայած 18-ից հայ ժողովրդի գլխին սարքած համահայկական խաղերի ակտիվ մասնակիցն ես եղել։

Դիտվել է՝ 2170

Մեկնաբանություններ