Արցախյան առաջին պատերազմի օրերին Լաչինի միջանցքը երեք տարի արգելափակված էր Ադրբեջանի կողմից, և այն բացվեց ոչ թե միջազգային հանրության, այլ մի խումբ հայ մարտիկների կողմից 1992թ. մայիսի 17-19-ը ընկած ժամանակահատվածում:
31 տարի անց Լաչինի միջանցքը կարող է բացվել բացառապես նույն ճանապարհով, բայց հարկ է ընդգծել, որ բացված ճանապարհը պետք է դառնա կյանքի ու սննդի, ոչ թե արտագաղթի ճանապարհ, քանզի անգամ Ադրբեջանն է պատրաստ արտագաղթի ճանապարհ տալ, իսկ դա կնշանակի Արցախի վերջնական կործանում` հայաթափում:
Վահե Գրիգորյան