Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Բաքուն իրեն հանգիստ չպիտի զգա

Բաքուն իրեն հանգիստ չպիտի զգա
03.08.2023 | 10:09

Շատերիս աչքին անպտուղ զբաղմունք է թվում Ալիևի ու Նիկոլի հայտարարություններին արձագանքելը, քանզի դրանք առավելս մտավարժանքներ են՝ զուրկ առողջ տրամաբանությունից ու ողջախոհությունից:

«Ինչ գլուխ դնես նման բարբաջանքների հետ»,-մտածում են իրականության զգացումը չկորցրած բազմաթիվ հայորդիներ:

Սակայն կյանքը հարկադրում և հասկացնում է օրավուր, որ նրանց պատասխանել, համենայն դեպս, պետք է, որքան էլ դա տհաճ լինի կամ անտեղի թվա, պատասխանել՝ այն էլ հուժկու և խորալային կերպով: Այնպես, որ ամբողջ աշխարհն էլ լսի: Մենք հետո ավելի համոզված կլինենք, որ ճիշտ ենք վարվել:

Ահա իսկական ղաչաղի դերի մեջ մտած Ալիևը կրկին վայրահաչում է արցախահայության հասցեին՝ սպառնալից կոչ անելով հնազանդվել կամ հեռանալ: Դուք ականջի պոչով թեկուզ լսեք նրա երեկվա հարցազրույցի առանձին պատառներ: Մեր հասարակական-քաղաքական ուժերը, փորձագետներն ու վերլուծաբանները, գիտակից բազմաթիվ հայ անհատներ շատ արագ, ամենաօպերատիվ կարգով պիտի պատասխանեն այդ հայատյաց արնախումին, որ.

1. եթե կա հեռանալու խնդիր, ապա դա ինքը պետք է հեռանա ասպարեզից՝ իր արյունոտ ու բռնաթալանչի կլանով: Եվ ընդհանրապես, հեռանալ կարող է իր ղեկավարած քոչվոր ցեղերի խառնակույտը: Մենք բնիկ ժողովուրդ ենք մեր հայրենիքում, իսկ հայրենիքը ժողովուրդը չի լքում: Նաև՝ Էթնիկ զտումների միտված ալիևյան իշխանությունը գոյության իրավունք չունի,- դա կարելի է ապացուցել արդարադատական մարմիններում:

2. Պիտի Ալիևի ականջը խոթել միաժամանակ, որ եթե կա հնազանդվելու խնդիր, ապա հնազանդվողը ինքը և իր իշխանությունը պիտի լինեն՝ ենթարկվելով ազգերի ինքնորոշման իրավունքին և միջազգային ատյանների որոշումներին:

Եվ շատ ավելին պետք է ասել՝ իր փչովի մկանները շարունակաբար թափահարող այդ մոլագարին:

Չի կարելի թույլ տալ, որ մեր ժողովուրդը ահաբեկվի ալիևյան վայրահաչումներից:

Մենք պիտի նրան պատասխանենք մեր ողջ ճշմարտությամբ ու ձայնով:

Բաքուն իրեն հանգիստ չպիտի զգա:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4207

Մեկնաբանություններ