Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Իսկ դուք ասում եք

Իսկ դուք ասում եք
30.07.2023 | 09:15

Ինչու՞ Նժդեհը Սյունիքը պոկեց, փաստացի` առանձնացրեց Առաջին հանրապետությունից:

Ինչու՞ Դրոն ու Ռուբենը Արցախը չմիացրին Հայաստանին, այլ համաձայնվեցին ստեղծել

Հայ-ադրբեջանական համատեղ ղեկավարությամբ անկախ միավոր:

Ղարաբաղից ու Սյունիքից էր կազմված Ղարաբաղի նախկին խանությունը:

( ...սա որպես հիշեցում):

Իսկ ի՞նչ ծրագիր ուներ Թուրքիայի բարեկամ Գերմանիան ի հակակշիռ Կովկաս մտնող բոլշևիկյան Ռուսաստանի:

(Այս հարցերին պատասխանելու դեպքում, կստանաք այն հարցի պատասխանը, թե ինչու՛ 20 տարի անց և՛ Դրոն, և՛ Նժդեհը բարեհաճ վերաբերմունքի արժանացան Երրորդ ռեյխի կողմից):

Հիմա էլ 100 տարվա վաղեմության ծրագիրը՝ Սյունիքն ու Ղարաբաղը միացնել իրար ու...

Ակտուալ է:

Իսկ դուք ասում եք, թե պատմությունն անցյալի մասին է, պետք չի փորփրել...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2075

Մեկնաբանություններ