Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Նպատակը երիտասարդության բարեհաճությունը նվաճելն ու պահպանելն է

Նպատակը երիտասարդության բարեհաճությունը նվաճելն ու պահպանելն է
29.07.2023 | 20:53

Ինչի ասես չի գնում թավշաբարոնը անհոգ կյանքի իմիտացիա ստեղծելու համար՝ գինու, գարեջրի, գրկախառնության օրեր կազմակերպելով: Նպատակը ամենաճկվող զանգվածի՝ երիտասարդության բարեհաճությունը նվաճելն ու պահպանելն է: «Հարսի ...- ով փեսուն լավություն անելու» խնդիրն է: Ես ձեզ համար կապահովեմ անհոգ, էյֆորիկ կենցաղ, դուք էլ մոռացեք պարտք, վտանգ ու պարտականություն: Արցա՞խ, բա ձեզ պետքա՞... Եկեք ես ձեզ համար կազմակերպեմ իր անհոգությամբ քաջածանոթ, մի քանի աղմկոտ դատական գործերի հերոս, թմրանյութերի «ուստա», ռեփեր Սնուփ Դոգի համերգը՝ ընդամենը 23 միլիոն դոլարով: Թանկ է՞ , ասում եք: Ախր, ես ձեր ցավը տանեմ, փողն ի՞նչ է, ընդամենը ձեռքի կեղտ: Բա ձեզ պետքա՞, կերեք. խմեք, քեֆ արեք...

Հայկ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3377

Մեկնաբանություններ