Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հայ ժողովրդի գոյությունը այսօր կրկին Ռուսաստանից է կախված

Հայ ժողովրդի գոյությունը այսօր կրկին  Ռուսաստանից է կախված
26.07.2023 | 20:32

Երեկ Սերգեյ Լավրովը իր ամփոփիչ հայտարարության մեջ անուղղակի ցույց տվեց, թե որքան է Հայաստանի և Արցախի ֆիզիկական գոյությունը կախված ՆԱՏՕ-ի նկատմամբ Ռուսաստանի հաղթանակից։ Մեզ համար դա ուղղակի կենսական անհրաժեշտություն է։

Լավրովի հայտարարության մեջ հստակ երևում էր, որ Ռուսաստանը տեր է իր միջնորդությամբ ստորագրված հայտարարություններին։

Խոսելով Հայաստանի և Արցախի համար աղետալի կետերի մասին (տարածքային ամբողջականության ճանաչում, ազգային փոքրամասնությունների իրավունքների փոխադարձ պաշտպանություն և այլն)՝ Լավրովը շեշտեց, որ դրանք Ադրբեջանի և Հայաստանի փոխադարձաբար համաձայնեցված ցանկություններն են։

Այսինքն, ԱՄՆ-ի և դաշնակիցների գլխավորությամբ կազմված Հայաստանի և Արցախի ոչնչացման, հայ ժողովրդին տարածաշրջանից վերացնելու ծրագիրը կտապալվի, եթե Ռուսաստանը հաղթի հավաքական Արևմուտքին, զրոյացնի նրա մասնակցությունը հայ-ադրբեջանական կարգավորման գործում և վերաֆորմատավորի Արևմուտքի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Երկրի վրա հայ ժողովրդի գոյությունը այսօր կրկին Ռուսաստանից է կախված։ Հայ քաղաքական դաշտը դեռևս չի կարողանում ընկալել, որ Հայաստանը վերելք կունենա, եթե արտաքին աշխարհի հետ հարաբերվի ոչ թե Հայաստանի, այլ Հայաստան-Ռուսաստան դաշինքի անունից և նրա շահերից ելնելով։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 4763

Մեկնաբանություններ