Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Սևակն ու իր ընկերը Սեյտիշենի գյուղամիջում սեղան են դրել, անցուդարձողներին քաշում են, թե ստորագրեցե՜ք»

«Սևակն ու իր ընկերը Սեյտիշենի գյուղամիջում սեղան են դրել, անցուդարձողներին քաշում են, թե ստորագրեցե՜ք»
24.06.2023 | 21:43

Երեկ զրույցի ժամանակ irates. am-ի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանը տեղեկացրեց, որ կայքում հրապարակել են Հովիկ Չարխչյանի «Պարույր Սևակը և Ղարաբաղը» հրաշալի պատումը:

Հավելեց, որ այնտեղ` Ղարաբաղի առնչությամբ ստորագրահավաք իրականացնելու

առիթով հիշատակվում է նաև հայրիկիս` Բագրատ ՈՒլուբաբյանի անունը:

Ասացի` ինձ ծանոթ է այդ պատմությունը:

Հայրս այդ մասին գրել է իր «Արցախյան գոյապայքարը» գրքում, եթե հետաքրքիր է ` կուղարկեմ ստորագրահավաքի պատմության` Սևակի վերաբերյալ հատվածը:

Այսօր կատարում եմ խոստումս:

Ահա այդ հատվածը.
«Այն ժամանակ այդ համախոսականներին մեծ նշանակություն էր տրվում: Երևանում գիտական ու ստեղծագործական մտավորականությունն այնպես խանդավառված էր, ասես եկել է վճռական ժամը, և ամեն մի թերացում կարող է տապալել տասնամյակների երազանքի իրականացումը:

Պրոֆ. Սողոմոն Սողոմոնյանը` մեր հին բարեկամը, վեր էր կացել եկել, թե` ուղարկիր որևէ գյուղ, գնամ ստորագրություններ հավաքեմ:

Բացատրեցի, որ ստորագրությունները հավաքում են, ինչպես պետք է:

Հանգստացրի, ուղարկեցի Մարդակերտ, շրջկոմի առաջին քարտուղար Արամ Գրիգորյանի մոտ: «Թարթառի ձորում ժամանակ անցկացրեք, ես կգամ»:
Հաջորդ օրն էլ եկան Պարույր Սևակն ու նկարիչ Սարգիս Մուրադյանը:

Նրանց ևս ուղարկեցի Թարթառի ձորը:
Սևակ Արզումանյանին ու Կառլեն Դանիելյանին գործից հետո պահել չեղավ: Այդ պատճառով էլ Գուրգեն Մելքումյանը (կուսակցության ԼՂ մարզկոմի 1-ին

քարտուղար-Հ.ՈՒ.) երեկոյան տուն զանգեց, թե.
–Ա՛յ Բագրատ, տղերքն այդ ի՞նչ են անում:
–Ո՞ր տղերքը:
–Սևակն ու իր ընկերը: Սեյտիշենի գյուղամիջում սեղան են դրել, անցուդարձողներին քաշում են, թե ստորագրեցե՜ք:
–Ոչինչ, կասեմ` էլ չեն անի:
Մինչև ասեի, նրանք հավաքած բերեցին Սեյտիշենի ու հարևան գյուղերի ծրարները: Իսկ Երևանում մեր ծանրումեծ ծրարներին էր սպասում մեծթաղերցի մաթեմատիկոս Նիկոլ Գասպարյանը, որպեսզի անմիջապես ինքնաթիռով հասցնի մոսկվաբնակ իր տղային, և նա էլ ձեռաց հանձնի երկրի ղեկավար մարմիններին» (Բագրատ ՈՒլուբաբյան, «Արցախյան գոյապայքարը», Ե., «Գիր գրոց», 1994, էջ 273):

Հրայր ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 4221

Մեկնաբանություններ