Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Շուկան վճարում է միայն ապրանք ստեղծողին

Շուկան վճարում է միայն ապրանք ստեղծողին
13.06.2023 | 14:37

Եթե շուկայական հարաբերություններ են, ապա գիտնականի վրա թքած ունի համակարգը։ Շուկան վճարում է միայն ապրանք ստեղծողին, օրինակ, գիտնականին շան տեղ դրած օր ու գիշեր աշխատեցնող, դեղը շուկա հանող բիզնեսմենին, բայց ոչ դեղ ստեղծող գիտնականին. դուք չեք գտնի մեկ գիտնականի, ով իր դեղի համար նորմալ վարձատրվել է։

Գիտնականն աշխատում է զուտ էնտուզիազմի հաշվին (էդպես դժբախտ ծնվածի մեկն է), ու դրա հաշվին է, որ աշխարհում դեռ գիտնական դարձողներ կան։

Ստացվում է, որ մարդկությունը մակաբուծում է էդ դժբախտի վրա, ըստ որում, ամեն քայլափոխի էլ նրան անարգելով, թե՝ լավ չես աշխատում, գիշերները մի քնի, բայց գրանտը դասավորի, որ քեզ ապրուստի փող տամ, թե չէ սովից կսատկացնեմ։

Սա միջազգային դրվածքն է։ Իսկ հայության դեպքում ավելի դաժան սխեմա է, թե բա՝ գիտնականն ու՞մ շունն է։

Արա Հարությունյան

Դիտվել է՝ 5744

Մեկնաբանություններ