ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Անգլո-ֆրանսիական կուլիսային խաղեր քեմալական Թուրքիայի հետ

Անգլո-ֆրանսիական կուլիսային խաղեր քեմալական Թուրքիայի հետ
10.06.2023 | 20:23

Հետաքրքիր ազգ ենք, ով ինչից ասես խոսում է, մեկնաբանում, ու կարևոր չի՝ մասնագե՞տ է, հասկանու՞մ է, չի հասկանում։ Խոսում է։ Պատմագետ չի, քաղաքագետ չի, միջազգայնագետ չի, բայց գիտի, որ Սևրի պայմանագրով ԱՄն-ը Հայաստանը 160 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող պետություն էր թողել, բայց էն էլ ռուսները եկան վերցրին հայերիս ձեռքից ու տվեցին թուրքերին։

Ռոմանտիզմը, սիմվոլիզմը, դեկադենտությունը գեղեցիկ են գեղարվեստում, պատմաքաղաքական հարցերի դիտարկումը ռեալիզմ է սիրում, նատուրալիզմ, որովհետև նատուրալիստները կարծում են` որքան էլ գեղեցիկ ու հնչեղ է ձոնված հեքիաթը, փաստերն ավելի լուրջ են ու համոզիչ։ Իսկ փաստերըը հետևյալն են.

1. Սևրի պայմանագիրը ստորագրող երկրների մեջ կային այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բելգիան, Չեխոսլովակիան, Հարավսլավիան, նույնիսկ Հիջազը կար, բայց ոչ ԱՄՆ-ը։ Սևրի պայմանագրով ԱՄՆ-ին անուղղակիորեն վերապահվեց սահմանների ճշգրտման և հնարավոր մանդատը ստանձնելու հարցը։ Իսկ սա ավելի շատ Վերսալյան կոնֆերանսում առաջնորդող Անգլիայի ու Ֆրանսիայի կողմից <<ցրողական>> մոտեցում էր։

2. ԱՄՆ-ը դժգոհ մնաց Վերսալյան կոնֆերանսի արդյունքներից, որտեղ Անգլիան ու Ֆրանսիան փորձում էին սեփականաշնորհել հաղթանակի պտուղները։ ԱՄՆ-ի կոնգրեսը նույնիսկ չվավերացրեց Վերսալյան և մյուս չորս պայմանագրերը և հրաժարվեց Ազգերի լիգային անդամակցելուց։ Չորս պայմանագրերից մեկը հենց Սևրի պայմանագիրն էր։

3. ԱՄՆ-ը, թեև սկզբունքորեն չէր մերժում հայկական մանդատը ստանձնելու խնդիրը, սակայն այն կապակցում էր ամբողջ Անատոլիայի և Կ. Պոլսի մանդատների ընդունման հետ, որն առաջացրեց բարդություններ` կապված հարցի վերաբերյալ Անգլիայի ու Ֆրանսիայի հակադիր դիրքորոշման հետ։ Դա է պատճառը, որ 1920 թ. հունիսի 1-ին ԱՄՆ-ի սենատը մերժեց առանձին հայկական մանդատը ստանձնելու հարցը։

4. 1920 թ. Հայաստանի կառավարությունը դիմեց Ազգերի լիգային` նրան անդամակցելու խնդրանքով և մերժվեց, չնայած նույն թվի հունվարին դեֆակտո իբր ճանաչել էին ՀՀ-ն։ Մերժումը պատճառաբանվեց, թե իբր Սևրի պայմանագիրը դեռ չի վավերացվել, իսկ լիարժեք անկախությունը, իբր, դրանից հետո կարող է լինել, սահմանները ձգձգված են, և Լիգայի համար դժվար է ստանձնել դրանց պաշտպանությունը։ Հայաստանին մերժելու իրական պատճառը, սակայն, արդեն քեմալական Թուրքիայի հետ անգլո-ֆրանսիական կուլիսային խաղերն էին։

5. Սևրի պայմանագիրը ստորագրելուց մեկուկես ամիս անց` 1920 թ. սեպտեմբերին, քեմալական բանակը հարձակվեց Հայաստանի վրա։ Հայաստանը օգնության խնդրանքով դիմեց Ազգերի լիգային ու մնաց անարձագանք։ Միայն 1920 թ. նոյեմբերի 25-ին, երբ բանը բանից անցել էր` թուրքերն արդեն բանակել էին Շիրակի դաշտում, Լիգան կայացրեց խուսափողական ու զավեշտալի որոշում։ Թուրքական ագրեսիան դադարեցնելու և Հայաստանին օժանդակելու փոխարեն (այսօր պարզամիտ քարոզիչների մոտ ընդունված է էսպիսի մի մոտեցում, իբր Արևմուտքից չեն օգնում ՀՀ-ին, քանի որ Ռուսաստանի դաշնակիցն է), սկսեց փնտրել մի պետություն, որը կհամաձայներ հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի ու Թուրքիայի միջև։

6. Ազգերի լիգայի նոյեմբերի 25-ի որոշումից օրեր առաջ` նոյեմբերի 22-ին, արդեն հրապարակվել էր սահմանների հետ կապված Վիլսոնի իրավարար վճիռը, որով, իբր, Հայաստանին էր հատկացվում Էրզրումի շրջանն ամբողջությամբ, Վանի ու Բիթլիսի շրջանների 2/3-ը, Տրապիզոնով մուտք դեպի Սև ծով։ Փաստացի, սակայն, թուրքերն Ալեքսանդարապոլում նոյեմբերի 18-ից անպաշտպան մնացած ՀՀ-ի վզին էին փաթաթում դեկտեմբերի 2-ին կնքվելիք տխրահռչակ պայմանագիրը։

7. Անգլիան, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը, ստանալով Թուրքիայից այն ամենը, ինչ ցանկանում էին, շատ կարճ ժամանակ անց մոռացան Սևրի մասին։ 1923 թ. Լոզանի կոնֆերանսում դաշնակիցները ճանաչեցին Քեմալի կառավարությունը և նրա տիրապետությունը Արևելյան Թրակիայի, Իզմիրի,Կիլիկիայի, Արևմտյան Հայաստանի, ինչպես նաև 1920 թ. աշնանը ՀՀ-ից գրաված Կարսի, Արդահանի և Սուրմալուի շրջանների վրա։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 7881

Մեկնաբանություններ